Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը չեղարկվում է. Պորոշենկոն ստորագրել է

Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը չեղարկվում է. Պորոշենկոն ստորագրել է
10.12.2018 | 18:05

Ռուսաստանի հետ բարեկամության ու համագործակցության պայմանագրի չեղարկման մասին Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն այսօր փաստաթուղթ է ստորագրել: Այդ մասին գրում են ուկրաինական լրատվականները՝ հղում անելով նախագահի Twitter-ի էջին, որտեղ էլ վերջինս գրառում է կատարել:


Փաստաթղթում նշվում է, որ համաձայնագիրն առ ոչինչ կհամարվի 2019-ի ապրիլի 1-ից:
Հիշեցնենք, որ Պորոշենկոն ավելի վաղ հաստատել էր Ազգային անվտանգության խորհրդի կողմից շրջանառության մեջ դրված համապատասխան փաստաթուղթը, ըստ որի՝ սակայն պայմանագիրը ոչ թե առ ոչինչ էր համարվելու, այլ ուղղակի արգելվելու էր դրա ժամկետների երկարաձգումը:
Նշենք, որ ավելի վաղ համապատասխան օրենք էր ստորագրել նաև Գերագույն Ռադայի ղեկավար առաջին փոխխոսնակ Անդրեյ Պարուբիյը:


Նկատենք, որ պաշտոնական Մոսկվան Կիևի նման որոշմանը ապակառուցողական բնորոշումն է տվել և իր ափսոսանքը հայտնել: Փաստաթղթին դեմ է արտահայտվել նաև Ուկրաինայի ընդդիմությունը՝ նկատելով, որ նախագահի ստորագրած որոշումը հակասում է ազգային հետաքրքրություններին և կարող է հանգեցնել վտանգավոր շրջափակման:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ