Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Տիմոշենկոն նախագահին անվստահություն հայտնելու գործըթաց կսկսի

Տիմոշենկոն նախագահին անվստահություն հայտնելու գործըթաց կսկսի
27.02.2019 | 01:29

Ուկրաինայի «Բատիկիվշչինա» կուսակցության ղեկավար և նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյին պատրաստվում է իմպինչմենտ հայտնել:


«Մեզ աջակցող մյուս խմբակցությունների հետ միասին նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց ենք սկսում»,- ռուսական ТАСС լրատվականի փոխանցմամբ` Գերագույն ռադայում հայտարարել է Տիմոշենկոն` ավելացնելով, որ ըստ լրագրողական հետաքննության` Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ու վերջինիս շրջապատը Ռուսաստանից ուկրաինական բանակի համար բարձր գներով ռազմական ապրանքներ են գնել:
«Փաստացի` դա թշնամու ջաղացին ջուր լցնել և ուկրաինական բանակի ոչնչացում է նշանակում: Դա դատական գործի թեմա է, և հակասում է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածին»,- նշել է կուսակցության առաջնորդը:


Հիշեցնենք, որ Տիմոշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահ ընտրվելուն պես նախագահին իմպինչմենտ հայտարարելու մասին հատուկ օրինագիծ է մշակելու:


Սևակ Վարդումյան

Դիտվել է՝ 2199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ