Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Բացատրեք, թե նվիրատվությունն ինչպես է մենաշնորհ դառնում

Բացատրեք, թե նվիրատվությունն ինչպես է մենաշնորհ դառնում
27.05.2019 | 17:44

Ողջ իշխանությունը նախկիների հետ համեմատականների վրա կառուցած այս իշխանությունը սկսել է դժգոհել, երբ նրանց նախկին ու ներկա խոսքերն են համեմատում։ Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, խորհուրդ է տալիս ժամանակ չվատնել համեմատությունների վրա։ Այստեղ են ասել՝ իա, իրո՞ք։ Երբ արդեն իրենց նախկինում ասածներն են հիշեցնում, ուրեմն չպե՞տք է համեմատել։ Աննա Հակոբյանը մոռանում է, որ մարդկանց իրենց շուրջ հավաքեցին՝ միմիայն այն հնարքով, որ նախկին ռեժիմը վատն էր, իսկ իրենք լավին են ձգտում։ Հիմա ասում է՝ չէ, ժամանակ եք ծախսում համեմատելու վրա։ Էլ չենք խոսում, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսները սկսվում ու ավարտվում են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ_ին հիշելով։ Երկակի մոտեցում է կիրառվում, երբ իրենց մասին է խոսքը։

Սակայն այսօր էլ ավելի ուշագրավ հայտարարություն է արել Փաշինյանի տիկինը։ «Երկու հիմնադրամներին նվիրատվություն անելու հարցում ազատ են բոլորը: Հիմնադրամներին նվիրատվություն անելը նախկինում եղել է մոնոպոլիա. ոչ բոլորն են իրավունք ունեցել երկրի ղեկավարի տիկնոջ հիմնադրամին նվիրատվություն անել: Երբեմն մեր հանդիպումներին մարդիկ միջնորդներով են գուցե ուզում ճշտել՝ կարո՞ղ են, թե՞ դա կրկին ինչ-որ բան է նշանակում: Մենք առաջին իսկ օրվանից ասել ենք՝ չունենք նման բարդույթ»,- ասել է նա։ Ի՞նչ է նշանակում նվիրատվությունը մենաշնորհ է եղել, այսինքն որևէ մեծահարուստ ցանկացել է առաջին տիկնոջ հիմնադրամին գումար փոխանցել, իսկ այնտեղից նրան ասել են՝ հոպ, չես կարող, մենաշնորհ է։ Բավական դժվար է պատկերացնել, թե ինչպես են հիմնադրամում, որը կոչված է հենց գումարներ հանգանակել և կոնկրետ խնդիր լուծել, հրաժարվում են նվիրատվությունից։ Սա համարյա նույն հայտարարության ածանցյալն է, երբ Հակոբյանի ամուսին Փաշինյանը հայտարարեց, թե Բաղրամյան 26 ճամպրուկներով գումար են տարել, բայց դրանից հետո ոչ մեկը չիմացավ դա հերթական չփաստարկված հայտարարությունն էր, թե իսկապես նման բան եղել է ու հիմա էլ շարունակվում է, քանի որ այլևս այդ մասին չի խոսվում։


Հիմա Աննա Հակոբյանը պիտի փակագծեր բացի, թե, օրինակ, ով է ցանկացել նվիրատվություն անել ու նրան մերժել են, քանի որ միշտ նույն մարդը պետք է "մուծվի" հիմնադրամին։ Կամ մարդն ու կինը ճիշտ կանեն խոսելուց առաջ ծանրութեթև անել, որ հետո անհարմար վիճակում չհայտնվեն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ