Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Մշակութային ժամանացը չի սահմանափակվում

Մշակութային ժամանացը չի սահմանափակվում
02.03.2020 | 19:50

Գործելու՞ են արդյոք մշակութային հաստատությունները: Թատրոնները, համերգասրահները ոչ չեղարկում են, ոչ հետաձգում իրենց ծրագրերը: Ի տարբերություն ուսումնական հաստատությունների՝ մշակութային հաստատությունները փակելու որոշում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս չի կայացրել: Այլ հարց է, որ այցելուների և հանդիսատեսը նախընտրում է ժամանակավորապես մշակութային ժամանացը սահմանափակելու տարբերակը: Մշակութային հաստատությունների տնօրեններից շատերը հաստատել են, որ բազմաթիվ տոմսեր վերադարձվում են և շատ ներկայացումներ չեղարկվել են՝ հանդիսատես չլինելու պատճառով: Այս մասին ասել է ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ