«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

ԼՀԿ-ն նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ

ԼՀԿ-ն նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ
11.11.2020 | 21:20

ԼՀԿ խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ՝ հայտնում է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա` նիստի ընթացքում քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։


Համաձայն Սահմանադրության՝ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։ Ըստ Մարուքյանի հրապարակման` արդեն կա 17 պատգամավորի ստորագրություն:

Դիտվել է՝ 2204

Մեկնաբանություններ