Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Պատասխանատու կառավարման և միջազգային վարկանիշ ունեցող փոխառու կապիտալի ներգրավման պրակտիկ օրինակ

Պատասխանատու կառավարման և միջազգային վարկանիշ ունեցող փոխառու կապիտալի ներգրավման պրակտիկ օրինակ
20.06.2025 | 11:45

Երեկ համացանցում տարածված տեղեկատվությունը, ըստ որի ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում, լայն արձագանք գտավ հանրության հատկապես այն հատվածի շրջանում, որտեղ, ցավոք, ֆինանսական գրագիտության հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Արդյունքում (նաև կոնկրետ անձանց ու խմբերի ուղղորդմամբ), անհիմն ու անգրագետ մեղադրանքների և պարզունակ դատողությունների ալիք բարձրացավ՝ ուղղված ընկերության ներկայիս սեփականատերերի դեմ։

Իրականում, ֆինանսական գրագիտություն ունեցող, տեղեկատվության ցանկացած պատասխանատու օգտագործող՝ ուսումնասիրելով վերջին տարիների ՀԷՑ-ի՝ անկախ աուդիտորների կողմից աուդիտի ենթարկած և հրապարակված ֆինանսական հաշվետվությունները կտեսներ, որ բաժնետոմսերի գրավադրման գործարքը թափանցիկ կերպով նկարագրված ու բացահայտված է հիշյալ ֆինանսական հաշվետվություններում։

Իսկ իրականությունն այն է, որ ՀԷՑ-ի կողմից բաժնետոմսերի գրավադրման միջոցով ներգրավվել է փոխառու կապիտալ, որը սովորական և ողջամիտ մեխանիզմ է խոշոր ենթակառուցվածքային կազմակերպությունների համար՝ հատկապես այն պարագայում, երբ պետության ներսում առկա են հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումային պահանջներ՝ ուղղված էներգետիկ ենթահամակարգերի արդիականացմանն ու կայունության ապահովմանը։

Այլ կերպ ասած՝ սա ոչ թե հանելուկային կամ դավադրական գործելակերպ է, այլ՝ պատասխանատու կառավարման և միջազգային վարկանիշ ունեցող փոխառու կապիտալի ներգրավման պրակտիկ օրինակ։ Որպես հասարակություն, մեր խնդիրն է՝ տարանջատել իրողությունը տգիտության վրա կառուցված խոսույթից և խրախուսել ինստիտուցիոնալ թափանցիկությունը՝ զերծ պահելով պատասխանատու ներդրողներին թիրախավորումից։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ