Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Հզոր ու միևնույն ժամանակ ցավոտ նկար

Հզոր ու միևնույն ժամանակ ցավոտ նկար
07.08.2025 | 12:34

Սոսե Մայրիկն ու Դրոն Կահիրեում, 1947 թվական։

Հայ ազատագրական պայքարում իր ընտանիքի բոլոր տղամարդկանց՝ ամուսնուն ու 2 որդիներին կորցրած Սոսե Մայրիկն ու միշտ և ամենուր հայի ու անկախ Հայաստանի համար կռիվ տված Դրոն՝ պանդխտության մեջ։

...Պանդխտության մեջ փակվեց քաջիդ աչքը թաց,

Երազներդ Իգդիր քաղաքում մնաց:

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ