Թերևս շատերը գիտեն, թե ինչի է հավասար 1+1-ը։
Բայց երբ Հայաստանում ես, ճիշտ պատասխանը գտնելը շատ բարդ է, անգամ` անկանխատեսելի։ Այն կարող է լինել 11 կամ 6, կարող է լինել 0,4 կամ 37, անգամ 183 կամ -51։
Այստեղ բանականությունը, տրամաբանությունը չի գործում, մարդկայինը վերացական ու անհասանելի մի ինչ-որ բան է։ Բնության օրենքներն անգամ անօրինական ու աբսուրդ են այստեղ։
Մի խոսքով` սա Հայաստանն է, որտեղ տականքը, հրեշը կուռք է, անմեղը, հրեշտակը` վնասարար ու ոսոխ, որտեղ ծնողը զավակին թշնամու երախն է նետում, որ ինքը ապրի, համբուրում է որդուն սպանողի ձեռքն ու նրան երկար կյանք մաղթում, դաշնակցին թշնամի է դարձնում և քառատրոփ սլանում իրեն մշտապես ցեղասպանողի գիրկը։
Հետո, երբ վերջապես իր տխմարությունների, կատարած բազում սխալների համար պիտի պատասխան տա սեփական կյանքով, մեղադրում է բոլորին, բացի իրենից։
Ժամանակի սլաքն այստեղ կանգ է առել նախնադարի ու միջնադարի միջակայքում։
Սա Հայաստանն է։
Վարդգես ՕՎՅԱՆ