Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Իշխանավորները ձև են անում, թե կառավարում են, ընդդիմությունը ձև է անում, թե ընդդիմանում է

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Իշխանավորները ձև են անում, թե կառավարում են, ընդդիմությունը ձև է անում, թե ընդդիմանում է
01.12.2013 | 12:49

Չեմ հիշում, թե մեր կյանքը երբ է մեկ էլ էսքան իմիտացիոն եղել: Իշխանավորները ձև են անում, թե կառավարում են, ընդդիմությունը ձև է անում, թե ընդդիմանում է ( կարևոր չէ՝ ինչի, ամեն մինի թեմա էլ փրկություն է տվյալ դեպքում), լրագրողները շատ կարևոր «սենսացիաներ» են երկնում, իբր լուրջ գործով են զբաղված: Իրականում բոլորը, որքան էլ ցավալի է, տապ արած սպասում են հայտնի կենտրոնների որոշումներին: Հայաստանն էսքան կախված ուրիշներից, ու մենք՝ էսքան խեղճ: Ոնց հասանք էստեղ:

Դիտվել է՝ 3748

Մեկնաբանություններ