Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Համակարգային բեսպրեդելի սիմվոլը

Համակարգային բեսպրեդելի սիմվոլը
16.06.2025 | 12:30

Լրագրողին հարվածող «կարմիր բերետավորը» ոչ թե պատահական ոստիկանի սխալ է, այլ համակարգային բեսպրեդելի սիմվոլ։

Ալեքսանդր Ազարյան՝ Սաշ մականունով, արդեն տարիներ շարունակ հայտնի է ոչ թե կարգ պահպանելով, այլ քաղաքացիներին նվաստացնելով ու բռնության ենթարկելով։

Այս կենդանին արդեն իր «մարտավարական հնարքներով» փորձել է խեղդել պատգամավորի, հարվածել է ավագանու անդամի, սեռական բնույթի հայհոյանքներ հասցրել քաղաքացիներին, իսկ հիմա էլ անցել է լրագրողին, այն էլ հակառակ սեռի, սա է ձեր տղամարդկությունը։

Եվ այս մարդուն դեռ չեն հեռացրել այդ խայտառակ դեպքերից հետո՝ երևի այն պատճառով, որ այդ ամենը տեղի է ունեցել ընդդիմության հանդեպ, քանզի նիկոլի կամակատարները և հացն արյունով ուտող այս կարմիր բերետներ կոչվող բորենիները ուրիշ ոչնչի ընդունակ չեն։ Սա է ձեր բարեփոխված համակարգի դեմքը։

Դատապարտում եմ ոստիկանության և Ալեքսանդր Ազարյանի գործողությունները ու պահանջում եմ նրա անմիջական հեռացումը համակարգից։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1054504513482442

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ