Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Քեզ սպանելու եկածին սպանիր առաջինը»,- ուղիղ մեջբերելով Թալմուդից, ասում է Բենյամին Նեթենյահուն

«Քեզ սպանելու եկածին սպանիր առաջինը»,- ուղիղ մեջբերելով Թալմուդից, ասում է Բենյամին Նեթենյահուն
24.06.2025 | 11:35

Իսկ ի՞նչ են ասում Փաշինյան Նիկոլը, Կաթողիկոսը, ընդդիմության և օրվա իշխանության առաջնորդները: Լավ, դա էլ մի կողմ:

Ի՞նչ է ասում Հայաստանի միջին վիճակագրական բնակիչը:

Ավելին` արդյո՞ք մեզանից ինչ-որ մեկը, ինչ-որ բան է ասում:

Իհարկե, բամբասանքները, «Փաշինյան Նիկոլը պետք է հեռանա», «ՔՊ-ականները դավաճան են», «Կաթողիկոսը դուստր ունի», «հեսա պարսիկները կհաղթեն», «ՈՒկրաինայի ֆոսֆորը», «Պրահայում ... » և նմանօրինակ պնդումները չհաշված:

Վերհիշեք, մտաբերեք, հետևեք և կպարզեք, որ մեզանից ոչ ոք արժեքավոր ոչինչ չի ասում:

Միայն չասեք, որ հայերը Թալմուդ չունեն:

ՈՒնեն Սահակ Պարթևի, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի քաղաքացիական և կրոնական օրենքների ժողովածուներ:

Քանի՞ անգամ են Փաշինյան Նիկոլը, Կաթողիկոսը, ընդդիմության և օրվա իշխանության առաջնորդներն, օրինակ, Մխիթար Գոշից մեջբերումներ արել:

Իսկ Բենյամին Նեթենյահուն Թալմուդից է մեջբերում և դրանով ամեն ինչ ասված է:

Թեպետ, եկեք չշեղվենք հայ իրականությունից:

Եկեք բոլորս միասին հիանանք Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդներով և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաջարի գեներալներով:

Հա, չմոռանանք Աբբաս Արաղչիին, Սոլովյով Վլադիմիրին և «ուկրաինական ֆոսֆորը»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ