Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ինչու՞ է Փաշինյան Նիկոլը դեռ հաջողում

Ինչու՞ է Փաշինյան Նիկոլը դեռ հաջողում
30.06.2025 | 18:30

«Բաժանիր, որ տիրես», «Բաժանելով՝ տիրում են», «Բաժանումն իշխանություն է բերում»։ Այս գաղափարները միշտ հաջողություն են բերում:

Եկեք հիշենք` «նախկին և ներկա», «սև և սպիտակ», «վնգստացող և չվնգստացող» ...

Իր պաշտոնավարման ընթացքում, Փաշինյան Նիկոլը միշտ առաջնորդվել է հասարակությանը պառակտելու գաղափարներով: Այժմ շարունակությունն է` «կուսակրոն և ամուսնացյալ»:

Հասարակական միասնության խարխլումը Փաշինյան Նիկոլի հաղթաքարտն է:

Սովորաբար` այդ հաղթաքարտի չեղարկումն իրակացվում է բացառապես ազգայնականությամբ` ազգայնական շարժումների վերելքով: Այլ տարբերակ գրեթե չկա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ