«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

«Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքային ամբողջականության և ազգային միասնության համար վտանգ էր ներկայացնում»

«Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքային ամբողջականության և ազգային միասնության համար վտանգ էր ներկայացնում»
28.07.2025 | 13:07

Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է.

- «Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքային ամբողջականության և ազգային միասնության համար վտանգ էր ներկայացնում։

Այդ ծրագրի հիմնական նպատակն է` ստեղծել պայմաններ Հարավային Կովկաս, Արևելյան Թուրքեստան, Կենտրոնական Ասիա և Կասպից ծով ՆԱՏՕ-ի ներթափանցման համար, որի նպատակն է Իրանին և Ռուսաստանին վերցնել ցամաքային բլոկադայի մեջ։

Այնուհետև Վելայաթին զգուշացրել էր, որ այսուհետ Իրանը «պասիվ արձագանքողի» քաղաքականության փոխարեն որդեգրում է «ակտիվ կանխարգելման» ողջամիտ ռազմավարություն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3076

Մեկնաբանություններ