Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տիեզերքի լեգենդի հիշատակի օրն է օգոստոսի 12-ը

Տիեզերքի լեգենդի հիշատակի օրն է օգոստոսի 12-ը
12.08.2025 | 18:41

1996թ․-ի օգոստոսի 12-ին՝ 29 տարի առաջ այս օրը, Բյուրականում մահացավ համաշխարհային աստղագիտության լեգենդը՝

Լոնդոնի թագավորական ընկերության իսկական անդամ,

Բեռլինի ԳԱ իսկական անդամ,

ԽՍՀՄ և ՌԴ ԳԱ ակադեմիկոս,

Բուլղարիայի ԳԱ իսկական անդամ,

Հունգարիայի ԳԱ իսկական անդամ,

Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի,

Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիայի,

Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի,

ՀՀ ԳԱԱ և Միջազգային աստղագիտական միության իսկական անդամ, Համազասպի որդին՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը։

Մահացավ մոտավոր այ էն պայմաններում, որը տեսնում եք նկարում․․․

Մեռելապաշտ և ողջատյաց մշակույթ, ահա՛ քո գենետիկական բացթողման ևս մեկ երեսը, սիրելիդ իմ, հայ ժողովուրդ։

Տիեզերքի լեգենդի հիշատակի օրն է օգոստոս 12-ը։

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Մեկնաբանություններ