Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Միջանցքի» իմաստավորումը Փաշինյանի վերջին ուղերձում

«Միջանցքի» իմաստավորումը Փաշինյանի վերջին ուղերձում
20.08.2025 | 12:55

2025թ․ օգոստոսի 18-ի՝ ժողովուրդին հղած իր ուղերձում, Նիկոլ Փաշինյանն ասում է․

«Վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով ԱՆԽՈՉԸՆԴՈՏ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

«Ուշադրություն դարձրեք․ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով ԱՆԽՈՉԸՆԴՈՏ հաղորդակցություն, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․․․» (ընգծումները մերն են - ԿԽ)։

(http://www.primeminister.am/.../08/18/Nikol-Pashinyan-Speech)

Ինչպես ընդգծել ենք՝ սույն ուղեցձում երկու անգամ օգտագործվել է ԱՆԽՈՉԸՆԴՈՏ եզրույթը, երկուսն էլ բացառապես՝ «Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև» հաղորդակցության համար, իսկ «երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների» համար, բնականաբար ե՛ւ ոչ մի ԱՆԽՈՉԸՆԴՈՏ։

Տրամաբանորեն սա նշանակում է, որ «Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև» հաղորդակցուղին, իր իրավական բնույթով ու ռեժիմով, միանգամայն տարբեր է նախատեսված մյուս բոլոր հաղորդակցուղիներից։ ԱՆԽՈՉԸՆԴՈՏ ռեժիմով ճանապարհը՝ փաստորէն հենց ԴԱԼԱՆ-ն է, ՄԻՋԱՆՑՔ-ը կամ ՔՈՐԻԴՈՐ-ը, հենց որից սոսկալով սոսկում էր հայությունը 2020թ․ նոյեմբերյան եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր։

Այլապես ո՞րն է իմաստը՝ Փաշինյանի ուղերձում ԱՆԽՈՉԸՆԴՈՏ եզրույթի կրկնակի շեշտադրման։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ