Փավստոս Բուզանդը պատմում է, որ եպիսկոպոս Հակոբ Մծբնեցին (4-րդ դար), Նոյի տապանը տեսնելու հույսով, մի խումբ մարդկանց հետ փորձեց հյուսիսարևելյան լանջով բարձրանալ Արարատի գագաթը։ Աստված, իբր տեսնելով նրանց ապարդյուն ջանքերը և անսալով Հակոբի պաղատանքին, հրեշտակի միջոցով սուրբ տապանի փայտերից մի կտոր ուղարկեց նրան և հասկացրեց Արարատի կատարի անմատչելիությունը մահկանացուների համար (Հակոբ Մծբնեցու բերած փայտի կտորը, իբրև սրբազան մասունք, պահվում է Էջմիածնի եկեղեցում)։
Նյութը և լուսանկարը վերցրել եմ պատմաբան Սուրեն Մանուկյանի՝ «Մաքուր պատմություն» տելեգրամյան ալիքից, որին խորհուրդ եմ տալիս անպայման բաժանորդագրվել:
Տաթևիկ Հայրապետյան