Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
01.11.2011 | 00:00

...թե Հայաստան ժամանած բոլոր կարգի ԵՄ էմիսարները, այդ թվում և` ընդդիմության հետ հանդիպումներում, շատ բարձր են գնահատում Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող բարեփոխումների տեմպերը, համարելով Հարավային Կովկասում ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկիր:
Նույն գնահատականն են հնչեցրել ԵՄ Արևելյան հարևանության «գործերով» Հայաստան ժամանած ներկայացուցիչները. ըստ նրանց, միայն ՈՒկրաինան է մի քանի ցուցանիշներով Հայաստանից առաջ, մնացած հարցերում բավականին ընդօրինակելի պարտնյոր է. արձանագրել են նրանք:
Ինչն էլ վերջիններիս համար պատճառ է նաև հայտարարելու, որ աջակցելու են Հայաստանի իշխանություններին:
Այս մասին անթաքույց հայտնում են եվրոպացիները Հայաստանում` ում պատահի, որտեղ պատահի:

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ