ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

«Գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ»

«Գործ ունենք մարդկային  ճակատագրերի հետ»
04.02.2014 | 00:10

Ցմահ դատապարտվածներն այս օրերին բավականին ոգևորված են նախորդ շաբաթվա վերջին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հնչած այն առաջարկի կապակցությամբ, որ հնարավոր է լսումներ անցկացվեն նրանց վերաբերյալ։ Առաջարկը հնչեցրել է պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև աշխատանքային որոշ հարցեր, այդ թվում նաև՝ լսումներ կազմակերպելու հարցը։ Յուրաքանչյուր հանձնաժողով տարվա ընթացքում պետք է գոնե մեկ անգամ լսում անցկացնի, այդ պահին տիկին Եսայանն առաջարկել է ցմահների հարցով քննարկում ծավալել։ «Այս իրավիճակին պետք է լուծում տալ, այսինքն՝ խնդիրը չի կարելի քնեցնել։ Մենք գործ ունենք մարդկային ճակատագրի հետ»,- նշեց պատգամավորը, հավելելով, որ առայժմ որևէ արձագանք, հստակություն չկա այս հարցում։ «Բանավոր պայմանավորվածության արդյունքում, կարծես, բոլորը կողմ էին։ Համենայն դեպս, ոչ մեկը դեմ չարտահայտվեց։ Թե վերջնականապես ինչ կորոշվի, այս պահին չեմ կարող ասել։ Մինչև փետրվարի վերջ պետք է որոշում կայացվի։ Հույս ունեմ, որ լսումներից մեկի թեման պետք է լինի սա»,- նշեց Մարգարիտ Եսայանը, միաժամանակ հավելեց, որ համապատասխան գերատեսչության համար տիտանական աշխատանք է պահանջվելու, որպեսզի այդքան մարդու դատական գործերը վերանայեն։ «Զուտ մարդկային տեսանկյունից գոնե այս լսումներով կարող ենք այն սայլը, որ երկար ժամանակ կանգնած է եղել, թեթևակի տեղից շարժել։ Կան կոնկրետ ազատազրկվածներ, որոնց մասով վաղուց որոշում կայացնելու ժամանակն է»,- ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ