«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Ինչ «բեջուռա կենդանի է» գևորգկոստանյանական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը»

«Ինչ «բեջուռա կենդանի է» գևորգկոստանյանական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը»
08.06.2015 | 18:44

Այսօր Ազգային ժողովը շարունակեց լսել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հաշվետվությունը, որը նախորդ քառօրյայից կիսատ էր մնացել: Հերթը հասավ պատգամավորներին, որոնք տեղը տեղին քննադատեցին պաշտոնյային: «Ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում, դա գլխավոր դատախազին նշանակող մարմին է: Մատը ըսենց-ընենց է անում, Սերժ Սարգսյանի մոտ ըտե՞նց եք զեկուցում: Մի հատ ձեզ կարգի հրավիրեք, ձեր ցուցամատը ձեզ պահեք, ի՞նչ է նշանակում պատգամավորը հարց տա, ցուցամատ թափ տաք: Եթե շարունակեք, ես ձեզ խոստանում եմ, որ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի կարիք եք ունենալու: Կոստանյան Գևորգ, ես ձեր ու ձեր նմաններին հասկանալու տեսություն և պրակտիկա կարող եմ դասավանդել: Եթե հասկացաք՝ շատ լավ, եթե ոչ, ուրեմն խորացված դասընթացների կարիք ունեք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «կոստանյանական» իրավաբանությանը: «Այդ իրավաբանությունն օրինակ որոշել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2013-ի հունիսի 1-ին իր տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ քնած է եղել և, ինչպես Կոստանյանն է հայտարարել, չի եղել Ավետիք Բուդաղյանի հետ տեղի ունեցած դեպքի վայրում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ հայ հանրությունը լավ գիտի, թե ինչ «բեջուռա կենդանի է» գևորգկոստանյանական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը:

«Ես էս դահլիճում Գևորգ Կոստանյանին հարց եմ տալիս, ասում եմ՝ ՀՀ դատարանը բավարարել է Սուրիկ Խաչատրյանի մի քանի մերձավորներին գաղտնալսելու մասին միջնորդությունը, սակայն ԱԱԾ-ն ասում է՝ գաղտնալսումը չենք իրականացրել տեխնիկական պատճառներով, ես բացատրություն եմ պահանջում, էս ի՞նչ համակարգ է... Քանի՞ կոպեկի արժեք ունեն ձեր դատարանն ու իր կայացրած որոշումը, քանի՞ կոպեկի արժեք ունի ձեր ԱԱԾ-ը... Ինչպես հայտնի պերսոնաժը կասեր՝ ապացույցների վրա նստած, ապացույց եք ման գալիս, բա տեխնիկական բարդություն ունեք, լսողական բարդություն ունեք, քաղաքական բարդություն ունեք, իրավագիտության բարդություն ունեք, բա ո՞նց պետք ա ապացուցեք, պարզ չի՞, որ չեք ապացուցելու»,- շեշտեց ընդդիմադիր գործիչը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ