ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Հրայր Թովմասյանին էլի բերո՞ւմ են

Հրայր Թովմասյանին էլի բերո՞ւմ են
17.07.2015 | 00:06

Երեկ երեկոյան քաղաքական շրջանակներում տեղեկություն էր պտտվում, թե նախագահն արդարադատության նախարարի պորտֆելն իբր առաջարկել է Հրայր Թովմասյանին: Նույն լուրերի համաձայն, վերջինս հրաժարվել է առաջարկից` պատճառաբանելով, թե ինքը չի կարող աշխատել գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Թովմասյանը կարող է մերժել նախագահին, առավել ևս հրաժարվել նախարար դառնալու հեռանկարից, բայց Աբրահամյանի հետ աշխատանքը նրան հավանաբար մղձավանջ է թվացել:
Հիշեցնենք, որ մինչ Հովհաննես Մանուկյանի արդարադատության նախարար նշանակվելն այդ պաշտոնը կրկին վստահված էր Հրայր Թովմասյանին, ով այսօր ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարն է

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ