ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

ՀԷՑ-ի խնդիրը Դեմիրճյանը վաղուց էր նկատել

ՀԷՑ-ի խնդիրը Դեմիրճյանը  վաղուց էր նկատել
17.07.2015 | 00:29

ՀԷՑ-ի շուրջ կատարվող այսօրվա իրադարձությունների համատեքստում «Իրատեսին» մի հետաքրքիր պատմություն հայտնի դարձավ: 1999-ի սկզբին, երբ իշխանությունը Սարգսյան-Դեմիրճյան երկյակի ձեռքում էր, վերջիններս նկատել էին, որ ՀԷՑ-ում ինչ-որ բան այն չէ: Դեմիրճյանն անձամբ հրահանգ է իջեցնում՝ աուդիտ անցկացնել այդ ընկերությունում և արդյունքներն իրեն ներկայացնել: Շուրջ մեկ ամիս է տևում «ուսումնասիրությունը», և պարզվում է, որ իշխանության «կանխազգացողությունը» իզուր չէր:
Այն ժամանակ էլեկտրաէներգիայի սակագինը 18 դրամ էր, աուդիտից հետո պարզվում է, որ 12 դրամով էլ ՀԷՑ-ը կարող է և՛ եկամուտ ստանալ, և՛ էներգետիկ համակարգն անխափան աշխատեցնել: Որոշվում է էլցանցերին պարտադրել վերանայել գործունեությունը և սակագինն իջեցնել: Սակայն հոկտեմբերի 27-ի սպանդը, ինչպես բազմաթիվ ծրագրեր ու որոշումներ, այնպես էլ ՀԷՑ-ին առնչվող այս որոշումը անկատար է թողնում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ