ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Մեկը կաշառում է, մյուսն էլ՝ վերարտադրվո՞ւմ

Մեկը կաշառում է, մյուսն էլ՝ վերարտադրվո՞ւմ
13.10.2015 | 16:51

Սահմանադրական բարեփոխումներին «այո» և «ոչ» ասողների բանակները լիովին «խաղի» մեջ են մտել: Այս քարոզարշավի ուշագրավ հատվածն այն է, որ ընդդիմադիրներն են միմյանց հետ պայքարի մեջ:

Այսօր բարեփոխումների մեծ ջատագով ՀՅԴ-ն «մեղադրել» է «ոչ»-ի ճամբարի բոլոր ընդդիմադիրներին` համարելով, որ հենց նրանք են այդ քայլով «կողմ» արտահայտվում իշխանության վերարտադրմանը: Ասողը Արծվիկ Մինասյանն է, ում տրամաբանությամբ ստացվում է, որ Լևոն Զուրաբյանն ամեն ինչ անում է, որ Սերժ Սարգսյանը նորից իշխանությունում լինի: Գուցե դաշնակցությունը մի բան գիտի ու չի՞ ասում, որ չնեղվենք:
Բայց իր հերթին Լևոն Զուրաբյանն է մեծ «կրակի» մեջ ընկել: Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մեջ է մեղադրել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ու վերստին հաստատել, թե կարող է ապացուցել ասածը: ՍԴ-ից առայժմ միայն վիրավորանք է հնչել պատգամավորի հասցեին` համարելով, որ Զուրաբյանն անլուրջ հայտարարություն է արել: Մինչդեռ այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավարն ավելի հանգամանորեն է հիմնավորել իր ասածը: «Ի՞նչ ա, սո՞ւրբ եք գտել, Գագիկ Հարությունյանն էն մարդն ա, ում խոստացել են, որ նոր Սահմանադրության մեջ նախագահի պաշտոնն իրենն է լինելու»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Փաստորեն, եթե այս անգամ էլ Գագիկ Հարությունյանը լռի կամ հետևողական չլինի օրենսդիր մարմնի ներկայացուցչի հայտարարություններին, նշանակում է Լևոն Զուրաբյանը ճշմարտությունն է ասում: Ավելին, այս մասին հայտարարում է ոչ թե շարքային քաղաքացին, այլ ԱԺ պատգամավորը: Հակառակ պարագայում Զուրաբյանին «ծանր» աշխատանք է սպասում` փաստերով ապացուցել, թե Գագիկ Հարությունյանին եվրոպացիներն ինչպես են կաշառել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ