Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

«Թույլերի» երկիր

«Թույլերի» երկիր
07.01.2016 | 12:23

Այն, ինչ տեղի է ունենում «Նոր Հայաստան» ճակատի շուրջ, առնվազն տարօրինակ է: Քաշքշոցի տոնածառի համար, ակտիվիստի ծեծ, ձերբակալում: Այս ընդդիմադիր ճակատը նախորդ տարիների գրեթե բոլոր ընդդիմադիր շարժումներից ամենաթույլն է, չունի մարդկային ներուժ, ընդգծված, խարիզմատիկ առաջնորդներ, իսկ հարթակում կանգնած, արդեն վաղուց «մաշված» որոշ դեմքեր մարդկանց ակնկալիքի տեղ էլ չեն թողնում:

Ահա այսպիսի «պաշարով» ընդդիմությունն ի՞նչ սպառնալիք կարող է լինել իշխանությանը, որ նա դիմի այսպիսի «պաշտպանիչ» քայլերի: Ինչպես «Նոր Հայաստան» ճակատի անդամներն են պնդում, այս գործողությունները ռեժիմի ձեռագիրն են: «Այս բռնությունները վկայում են այն մասին, որ վարչախումբն արբեցել է հանրաքվեի կեղծված արդյունքներով և համարում է, որ արդեն կարող է բացահայտ ու ցինիկ կերպով անցնել օրենքի և բարոյականության բոլոր սահմանները՝ նպատակ ունենալով հնարավորինս շուտ ձերբազատվել հանրաքվեի արդյունքները վիճարկող և միակուսակցական համակարգի կայացմանը խանգարող բոլոր ուժերից և անհատներից»,- ասված է նախօրեին նրանց արած հայտարարությունում:
Այն, որ ցանկացած բռնություն դատապարտելի է, քննարկման ենթակա չէ, բայց դժվար է պատկերացնել, որ իշխանությունն իր նպատակները կյանքի կոչելու հարցում խիստ «սարսափել» է այս ճակատի «հզոր» հակազդեցությունից: Իսկ եթե, օրինակ, վերջին դեպքը, մասնավորապես «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գևորգյանի ծեծը իշխանության ձեռքի գործն է, նշանակում է, որ մեր երկրում իշխանությունն ու ընդդիմությունն իսկապես իրար արժանի են:
Փաստորեն, հանրությունը հույսը պետք է կտրի և՛ այն իշխանությունից, որ անգամ ամենաթույլ ընդդիմադիր ուժից վախենում է, և՛ այն ընդդիմությունից, որ անզոր է, անմիաբան ու անվճռական, ով իշխանափոխության ժամկետների հարցում մշտապես խաբում է քաղաքացուն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ