«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Ցանկացած զինվորական ցանկացած եզրակացություն կատարելիս տեղանքում պիտի աշխատի»

«Ցանկացած զինվորական ցանկացած եզրակացություն կատարելիս տեղանքում պիտի աշխատի»
14.05.2016 | 18:48

Արդեն մի քանի օր է լրահոսը լեփ-լեցուն է այն հայտարարությամբ, թե հայկական կողմը ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զգալի դիրքեր է կորցրել: Ոմանք դա չափում են անգամ սանտիմետրերով ու միլիմետրերով: Այսօր այդ հայտարարություններին անդրադարձել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նախ խոսել է լրագրող Թաթուլ Հակոբյանի ներկայացրած թվերի մասին, որոնք, ըստ նրա, այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։

Իսկ Թաթուլ Հակոբյանը պնդել էր, թե Հարավային ուղղությամբ արցախյան բանակը կորցրել է 7 ռազմական դիրք: «Երբ որ մարտական գործողությունները այս կամ այն ձևաչափով շարունակվում են, երբ որ այս կամ այն տարածքի նկատմամբ կոնկրետ ինչ-որ գործողություններ կարող են լինել, ստորաբաժանումները այնտեղ աշխատում են, նման մանրուքներ քննարկելը լրջորեն կարող է վտանգել գործողությունները։ Անցած 20 տարիների ընթացքում այդ մակարդակի դիրքային բարելավումներ, բարեբախտաբար, հիմնականում հօգուտ հայկական զինված ուժերի, բազմիցս տեղի են ունեցել, բայց ոչ մի անգամ դրանք չենք մեկնաբանել։ Եվ հիմա էլ սխալ ենք համարում դրանց մեկնաբանությունը»,- նշել է Հովհաննիսյանը` հստակեցնելով, որ լրագրողի տերմիններում ևս սխալմունք կա:

Նշվել է հենակետեր, երբ ընդհանուր առմամբ հարավում մեկ հենակետ է։ «Իսկ եթե խոսքը ջոկային դիրքերի մասին է, ապա իր տեղեկությունները մի քիչ մոտ են իրականությանը։ Բայց նույնիսկ այդ հասարակ տերմիններով իրավիճակ է ստեղծվում»,- ընդգծել է պաշտոնյան։


Անդրադառնալով ամենից շատ աղմուկ հանած տեղեկություններին, որ օրերս հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը, այն է` հյուսիսարևելյան հատվածում հայկական կողմը 7 միլիոն քառակուսի մետր է կորցրել, Հովհաննիսյանն ասաց. «Երբ որ առաջին անգամ այդ տեղեկությունը հրապարակվեց, ասացի, որ այնքան լուրջ չի քարտեզի վրա դա հաշվելը։ Երբ որ մարդիկ նորից պնդում են և փորձում են իրենց իսկ ասածը «Գուգլի» քարտեզից հանելով տեսանյութ պատրաստել, դա է՛լ ավելի անլուրջ է դառնում։ Շատ խորին հարգանք ունեմ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ և նրա կողքին եղած զինվորների, որոնք երկարամյա ծառայություն ունեն զինված ուժերում։ Բայց եկեք չտրվենք այս մանիպուլյացիաներին, որովհետև տարրական ռազմական հմտությունները պահանջում են մի քանի կանոնների պահպանում։ Քարտեզ եք ներկայացնում` հյուսիսն ու հարավը խառնած, ինքներդ էլ ներկայացնում եք, որ տեղում չեք եղել, այսինքն՝ տեղում չլինելով հաշվարկներ եք կատարում։ Զինվորականները ընդհանուր առմամբ, գիտեն, որ ցանկացած զինվորական ցանկացած եզրակացություն կատարելիս տեղանքում պիտի աշխատի»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ