Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

ՈՒմ հաշվին եք ուզում «պարզճակատ» երևալ

ՈՒմ հաշվին եք ուզում «պարզճակատ» երևալ
12.06.2017 | 22:05

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ ինքնատիպ համեմատությամբ է բացատրել, թե ինչու է քաղաքապետարանն օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար ճոխ ծախսեր անում: «Երևանը մեծ տուն է, և միջոցներն ուղղվել են այդ մեծ տան բյուջեից: Ես երևանցիների կողմից ընտրվել եմ այս մեծ տան ղեկավար և փորձում եմ պատվով պահել բոլորիս պարզ ճակատն արտասահմանից ժամանած հյուրերի մոտ»,- ասել է Տարոն Մարգարյանը: Նա ուզում է ասել, որ օտար հյուրերի մոտ ուզում ենք «պարզճակատ» լինել: Իսկ երևանցու մոտ քաղաքային իշխանությունը «պարզճակատ» երևալու խնդիր չունի: Շարունակելով քաղաքապետի համեմատությունը, նշենք, որ երբ տան ղեկավարը տեսնում է, որ իր բյուջեն սուղ է, և եթե այսօր հյուրերի համար նման շռայլություններ թույլ տա, վաղը երեխաները սոված են մնալու, հաստատ այդքա՜ն հյուրասեր չի լինի: Ասել կուզի` պետք է վերմակը ոտքի չափով մեկնել:
Սակայն երբ խոսքը վերաբերում է պետական միջոցները վատնելուն, խնայողությանը, գումարների ճիշտ տեղաբաշխմանը, ոչ թե սեփական միջոցներին, չգիտես ինչու մեր պաշտոնյաները հանկարծ շա՜տ հյուրասեր են դառնում: Երևանցին հաստատ չէր ամաչի ու նրա պատիվը գետնով չէր տրվի, եթե այդ հյուրասիրությունների ծախսերը մի փոքր կրճատվեին և տրամադրվեին քաղաքի խնդիրների լուծմանը:


Իսկ ավելի լուրջ. պետք է հյուրերին պատվով ընդունել ու ճանապարհել, պարզապես հարկավոր է հյուրերի անվան տակ բյուջեից դուրս գրվող գումարների կեսը «տակով» չանել, որպեսզի և արժանավայել հյուրընկալություն ապահովել, և հնարավորինս քիչ գումարներ բյուջեից վատնել: Ահա այսպիսի հոգատարություն ու խնայողություն կաներ տան ղեկավարը, որը պատասխանատու է ողջ ընտանիքի բարեկեցության համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ