«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Չոր փաստեր ու հետևանքներ և ոչ մի ռոմանտիզմ

Չոր փաստեր ու հետևանքներ և ոչ մի ռոմանտիզմ
30.05.2026 | 17:09

Երեկ Եվրազեսի նիստին հաջորդած ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի ելույթն էի լսում նաև ՀՀ-ի վերաբերյալ: Ամեն բան շատ լուրջ է. եթե որևէ մեկին թվում է, որ, ռուսերեն ասած, пронесет, հիասթափեցնեմ՝ դժվար:

Շատ պարզ, ազնիվ, առանց մի գրամ երկիմաստության, կոնկրետ, հասկանալի բառերով ի՞նչ ասվեց՝ փորձեմ ամփոփել:

- Մենք պարզ ասում ենք, որ մեր ու ձեր ժողովուրդները բարեկամ են, ազնվորեն՝ ոչ մի խնդիր չկա, եթե կարծում եք, որ այլ համակարգում, ասենք, ԵՄ, ձեզ համար դա լավ է, գնացեք, մենք դեմ չենք, դա ձեր գործն է, մենք չենք խզի հումանիտար կապերը, մեր շփումները դարերի են, բայց որոշողը դուք եք և ձեր վարչապետը:

- Ինչ որոշում էլ ընդունեք, պետք է հաշվի առնեք, որ մեր գործակցությունը, բնականաբար, փոխվելու է, քանի որ տնտեսությունը թվեր են, նորմեր, ստանդարտներ, մաքսատուրքեր և այլն: Եթե դուք գնում եք ԵՄ, դուք իրենց հետ պետք է առևտուր անեք, մեր ու իրենց նորմերը տարբեր են, մեզ հետ այլևս, հավանաբար, չեք կարողանա:

- ԵԱՏՄ-ն ՀՀ-ին տալիս է մեծ ներդրումներ, մեր կապիտալը ձեր երկրում տնտեսություն է զարգացնում, սակայն, գնալով այլ շուկա, մենք դուրս կգանք ձեր շուկայից, դա հետևանք կունենա, որի մասին պետք է մտածել:

- Ձեր գյուղմթերքը հիմնականում վաճառվում է ԵԱՏՄ երկիր ՌԴ-ում. նոր նորմերով դուք այլևս չեք կարողանա մեզ մոտ գյուղմթերք վաճառել, նորմերը տարբեր են:

- Արտագնա աշխատողների մասով. դուք այլևս մեր երկրում չեք կարող աշխատել առանց պատենտներ գնելու, ինչպես ԱՊՀ-ի երկրները, մինչդեռ ԵԱՏՄ երկրի կարգավիճակում նման բան չկար:

- Այսօր ՀՀ-ն ստանում է գազ 160$ 1000 խ.մ. համար, մինչդեռ ԵՄ-ի երկրների համար այն 600 եվրո է. սա նույնպես մեծ ձեռքբերում է, որ ԵԱՏՄ-ն ու ՌԴ-ն հատկապես տալիս է ՀՀ-ին:

- Կփոխվեն, այսինքն կբարձրանան մաքսատուրքերը, որոնք հիմա առհասարակ չկան:

- Բեռնատար քշողները հավելյալ հարկեր կվճարեն, մինչդեռ նրանք հիմա հարկեր են վճարում ՌԴ-ի ներքին գներով:

- Մեր տնտեսագետները կարծում են, որ ՀՀ-ի ՀՆԱ-ն կնվազի առնվազն 14 տոկոսով, որ ձեր երկրի համար մեծ թիվ է:

- Մենք կընդունենք ձեր ցանկացած որոշում, սակայն պետք է պարզ ու ազնիվ ասել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը ունենալու է տնտեսագիտական հետևանքներ:

- Դա է պատճառը, որ մենք կարծում ենք՝ այս հարցով ճիշտ կլիներ հանրաքվե անել, որպեսզի հայ ժողովուրդն ինքը դա որոշի:

Հ.Գ. Հունիսի 7-ի ընտրությունը հենց այդ հանրաքվեն է: Վերևում գրածում ոչ մի գրամ ռոմանտիզմ չկա, չոր փաստեր, ինչպես նաև հատևանքներ են:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ