Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այս կռիվը իմ խաչն է

Այս կռիվը իմ խաչն է
23.01.2023 | 07:24

Ամեն առավոտ, աչքերս բացելով, ձեռքս տանում եմ հեռախոսիս ու լրահոսն եմ ստուգում: Երևի ենթագիտակցորեն ուզում եմ տեսնել, որ վերջին 5 տարին ընդամենը մղձավանջ էր, վատ երազ էր, որը չքացավ, երբ արթնացա:


Երբ տեսնում եմ, որ մղձավանջը ոչ միայն չի չքացել, այլ Ազատ գյուղի հրդեհի կրակների նման լափում է նորանոր ջահել զոհերի, մոտս որպես առաջին ռեակցիա կատաղության նոպա է սկսվում: Կատաղությունը փոխարինվում է վիրավորանքով: Այդ պահին սկսում եմ մտածել առաջին իսկ ռեյսով հայրենիքից հեռանալու մասին, սակայն, մի քանի րոպե ինքս ինձ հետ կռիվ անելուց հետո, հրաժարվում եմ փախուստից: Ամեն առավոտվա հաջորդ էտապս համառության նոպան է:


Ես վաղուց հասել եմ մի կետի, որից այն կողմ այլևս կորցնելու ոչինչ չունեմ: Դա անբացատրելի ազատության զգացում է պարգևում ինձ: Քրեական գործերի անհաշվելի շարանը, իշխանությունների կողմից կազմակերպված հարձակումները կաշիս հաստացրել են: Այլևս ցավ չեմ զգում...


Այս կռիվը իմ խաչն է, որը ես պետք է համբերությամբ կրեմ:
5 տարի ամեն առավոտ ես անցնում եմ այս փուլերով:


Նարեկ Մալյան

Դիտվել է՝ 13547

Մեկնաբանություններ