Արցախի նախագահ Ա.Հ-ն նստացույց է սկսում։
Հատուկ շեշտեմ, որ սա հումոր չէ։ Այդ մասին իր ուղերձում հայտարարեց Ա.Հ-ն։
Մեկ շաբաթից էլ խոստացավ վճռական գործողություններ սկսել։
Դժվար է կանխատեսել, վճռականություն ասելով Ա.Հ-ն նկատի ունի՞ միահամուռ ուժերով միջանցքը ուժով բացելը, նստացույցի ընթացքում սուրճից հրաժարվելը, քանի որ նույնիսկ սուրճ չունեն մեր արցախահայերը, կամ գուցե ամենավճռական քայլին գնալը ու գլխավոր մեղավորի` Նիկոլ Փաշինյանի անունը տալը, վերջապես տալը։ Ժամանակը ցույց կտա, թե ինչքան վճռական է Նիկոլի մոտեցումները չկիսողներին` ընդդիմությանը, դավադիր ուժեր հռչակած Ա.Հ-ն։
ՈՒ՞մից ես աջակցություն իբր ակնկալում Ա.Հ., դու հո լավ գիտես, որ Նիկոլն ասում է աշխարհը Արցախը վաղուց է ճանաչել Ադրբեջանի մաս, աշխարհն ու Ադրբեջանն էլ ասում են, որ Նիկոլը վերջապես ճանաչեց և այսպես շարունակ։
Եվ վերջում, Ա.Հ-ն Հայաստանի դավադիր ուժերին էլ է դիմու՞մ, որ նստացույց և բողոքի ակցիաներ անենք և ու՞մ դեմ անենք, միջազգային կառույցների՞, որոնք հղում են անում Նիկոլի ճանաչելուն և ասում, դա Ադրբեջանի ներքին հարցն է այլևս, թե՞ ակցիաներ անենք Արցախը հանձնող Նիկոլի դեմ, բայց էդ դեպքում Ա.Հ-ն պետք է կրկին ասի, դավադիր ուժը ընդդիմությու՞նն է, թե՞ իշխանությունը։
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ