Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նիկոլ Վովաևիչն ընդամենը դիտորդ է՝ լուռ, համաձայնող

Նիկոլ Վովաևիչն ընդամենը դիտորդ է՝ լուռ, համաձայնող
18.07.2023 | 09:32

Արևմտյան հարթակներում Արցախյան հարցի շուրջ ընթացող՝ մեկը մյուսին հաջորդող բանակցությունները խիստ վտանգավոր ավարտ են գրանցում. հնչող հայտարարությունները միմիայն ադրբեջանանպաստ են ու Բաքվի դիրքերն ամրապնդող:

Հերթական ձախողված ու հակաարցախյան հայտարարությունը հնչեց օրերս Բրյուսելից` Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցություններից հետո:

Բրյուսելը վերածվել է հակահայկական, հակաարցախյան հարթակի, որտեղ վերջին բանակցություններով վերահաստատվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախով ներառյալ:

Սա նշանակում է, Արևմուտքը վերջնականորեն կանաչ լույս վառեց Բաքվի` Արցախը կլանելու քաղաքականության առաջ:

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հնչեցրած հայտարարությամբ վերահաստատեց, որ Արևմուտքի համար ԼՂ խնդիրն այլևս Ադրբեջանի «ներքին հարցն է», ու վերջ:

Միշելի ադրբեջանանպաստ հայտարարությունը նաև ապացույցն է այն բանի, որ բանակցությունները ծավալվում են բացառապես Ադրբեջանի ներկայացրած պահանջների հիման վրա, որ բանակցությունների սեղանին դրված է միայն ադրդրբեջանական օրակարգը։

Հայկականը՝ չկա։

ԵՄ խորհրդի նախագահը Լաչինի միջանցքը այլևս չի դիտարկում որպես միջանցք, այլ ընդամենը ճանապարհ ու շեշտում՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամության մասին։ Սրանով Միշելը բառացիորեն կրկնեց Արդրբեջանի ԱԳ նախարարի վերջերս հնչեցրած խոսքերը։

Հարց է առաջանում, իսկ բանակցությունների ժամանակ հայկական կողմը պնդե՞լ է Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մասին: Եթե Միշելն իր խոսքում առհասարակ չի անդրադառնում հայկական կողմի պահանջներին, առաջարկներին, կարո՞ղ ենք ենթադրել, որ այդպիսիք պարզապես չկան, որ բանակցող Փաշինյանը հանդես չի եկել Աղդամի տարբերակը բացառող որևէ առաջարկով, չի պնդել Լաչինի միջանցքի բացման հրատապության մասին։

Այո, ԵՄ նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի շահերի սպասարկուն է, նա Բաքվի հետ ունեցած իր տնտեսական ծրագրերով ոգևորված՝ զոհաբերում է Արցախը:

Իսկ ո՞վ է Փաշինյանը։

Արևմուտքը պարզ ասում է` իր աշխարհաղաքական շահերից է բխում, որ Արցախը չլինի:

Ողբերգականն այն է, որ այս զարհուրելի ծրագրի իրականացման հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունը ձայնակցում է Արևմուտքին, դարձել է Արևմուտքի համախոհը, դրանով՝ Ադրբեջանի շահերի սպասարկուն:

Իրողությունն այն է, որ բանակցություններում Արցախի օգտին բանակցող չկա:

Չնայած բանակցությունները համարվում են եռակողմ` իրականում դրանք երկկողմ են։

Հայաստանը բացակայում է։

Իսկ Նիկոլ Վովաևիչն ընդամենը դիտորդ է՝ լուռ, համաձայնող:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ