ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Հայրենիքը թշնամուց, դավաճանից չպաշտպանող ազգը Հայրենիք չի ունենա, իսկ աշխարհը, երկրագունդը՝ Հայրենիք չպաշտպանող ազգ չի ունենա

Հայրենիքը թշնամուց, դավաճանից չպաշտպանող ազգը Հայրենիք չի ունենա, իսկ աշխարհը, երկրագունդը՝ Հայրենիք չպաշտպանող ազգ չի ունենա
18.07.2023 | 12:24

Հայոց Արցախի հակառուսական խմբավորումներին, անհատ անձանց.

Դուք իմ Արցախի ժողովրդին Ռուսաստանի դեմ հրահրողներդ ինձ համար միայն դավաճան չեք, դուք բացահայտ թշնամի եք, դուք կազմակերպում եք իմ ժողովրդի, իմ Հայրենիքի ոչնչացումը:

Արցախի ժողովրդին պահում եք խաբկանքի, թյուրիմացության և թյուրըմբռնողության մեջ, և իմ ժողովուրդը չի պատկերացնում, որ դուք կարող եք տանել կոտորածի, երկիրը թշնամուն հանձնելուն:

Դուք չարաշահում եք ժողովրդի հավատն ու նվիրվածությունը և շահարկում եք այն՝ այդ ժողովրդի անունից ինքներդ սուտ հայրենասիրություն ցուցադրելով, նրա թիկունքում թաքնվելով:

Դուք՝ չասելով, որ հակառուսական քաղաքականություն եք վարում և ձեր բոլոր ձեռնարկումները հակառուսական են, ամբողջ ժողովրդին խաբեությամբ տանում եք Ռուսաստանի դեմ, որը նշանակում է՝ Թուրք-Ադրբեջանի տիրապետություն և կոտորած:

Դուք ձեր հրահանգները ստանում եք Արևմտյան միավորումներից, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Թուրքիայից:

Դա կարող է չհասկանալ Արցախում ապրող գյուղացին, ով կարող է նաև չհասկանալ ձեր խոսքերի ու գործողությունների բուն նպատակն ու նրանց տակ թաքնված ենթատեքստերը:

Դու՛րս կորեք Հայոց տարածքներից, գնացեք ձեր երկիրը՝ Թուրքիա-Ադրբեջան:

ԿՈՉ Եմ ԱՆՈՒՄ ՔԵԶ, ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Աշխարհի կարգն է՝ ապրելու և ապրեցնելու համար կռվել թշնամու դեմ ու պաշտպանել Հայրենի հողը, Հայրենիքը, ընտանիքը, հարազատին:

Մեր թշնամի երկրներում կռվում, պատերազմում են մեզ կոտորելու, մեր Հայրենիքը, մեր օջախները խլելու համար, իսկ ի՞նչ է, մենք չե՞նք կարող պայքարել արժանի պատասխանով:

Կարո՛ղ ենք, եթե մեր Հայրենիքի դավաճանների, թշնամիների հանդեպ ներողամիտ չլինենք, հենց նրանցի՛ց պահանջենք 2020 թ. պատերազմում հայության, Արցախի պարտության պատասխանը:

Իմացե՛ք, այդ արժանի պատասխանի առաջին ու ամենակարևոր պայմանը դավաճանին, թշնամուն վերացնելն է՝ սա է աշխարհի մարդկության, ազգերի, պետությունների գոյության իրավունքի, պատերազմում հաղթելու առաջին գործոնը:

Այնուհետև, դրան զուգահեռ.

բարեկամ և ոչ թշնամի երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումն է, որն արտահայտվում է բարեկամական-դիվանագիտական բոլոր չափանիշների համապատասխան, որի համար անընդունելի են սուտն ու կեղծիքը, թուլակամությունն ու անկամությունը, դավաճանությունը:

Ռուսական խաղաղապահների դեմ ձեզ դրդում են աններելի քայլերի, որը տանում է ինքնակործանման: Զերծ մնացեք նման քայլերից, որովհետև.

*Արցախը Ադրբեջանի մաս համարում են հայ ղեկավարները:

*Պատերազմի ժամանակ պարտվողական քայլերը կազմակերպել է հայ ղեկավարությունը:

*Պատերազմի հենց առաջին օրերից սկսած, երբ Ռուսաստանն առաջարկել է դադարեցնել այն, մերժվել է հայ ղեկավարության կողմից:

*Նոյեմբերի 9-ի համաձայնությունը խախտել են հայ ղեկավարները և մինչև հիմա էլ շարունակաբար խախտում են՝ աճպարարությամբ ժողովրդին շեղելով, Հայոց հողերը տալով թշնամուն, խանգարելով ու դժվարեցնելով ռուսական կողմի պարտականությունների, աշխատանքների կատարումը:

*Ի վերջո, այդ եռակողմ համաձայնությամբ չի եղել Բերձորի հայկական տարածքի (այժմ կոչում են «Լաչինի միջանցք», առանց հաշվի առնելու, որ պատմական Հայաստանի տարածքում չի կարող լինել որևէ միջանցք) հարց: Այդ հարցը զարգացրել և թշնամուն է հանձնել հայ ղեկավարությունը:

Ամբողջ 5 տարուց ավելի է, խոսվում, գրվում է, դուք բացահայտ տեսնում ու հասկանում եք, որ Հայրենիքը դավաճանաբար հանձնվում է թշնամուն, հայությանը նախապատրաստում են ցեղասպանության, որն իրականացվում է

Հայաստան-Արցախում՝ թուրք-ադրբեջանական դրածոների ղեկավարությամբ: Դուք ճանաչու՞մ եք նրանց, եթե «այո», ինչպե՞ս եք թույլ տալիս, որ ձեզ կործանողներն ապրեն ու շարունակեն իրենց դիվային պլաններն իրականացնել:

Ահա, այդ «ղեկավարությունն» է, որը լծված է Ռուսաստանին կործանելու թուրքական ծրագրի իրականացմանը:

Մի՛ խաբվեք, սիրելիներս, մի՛ տրվեք սադրանքներին:

Գործող հակառուսական խմբերի, անձանց տվայտանքներին մի՛ հավատացեք, այդ տվայտանքներն ու ոգեշունչ արտահայտչամիջոցները ձեզ խաբելու համար են՝ ԱՄՆ-ին և Թուրքիային ցույց տալու, որ իբրև դուք դեմ եք ռուսական խաղաղապահներին:

Եվ, դա անում են, որպեսզի ռուս խաղաղապահներին փոխարինի ՆԱՏՕ-ինը, այսինքն՝ ՆԱՏՕ-ի կողմից ուղարկված թուրքական զորքը կմտնի Արցախ՝ իրենց հակահայկական ծրագրերն իրականացնելու նպատակով:

Հայրենիքը թշնամուց, դավաճանից չպաշտպանող ազգը Հայրենիք չի ունենա, իսկ աշխարհը, երկրագունդը՝ Հայրենիք չպաշտպանող ազգ չի ունենա:

Մեզանից ոչ մեկը հավերժ չի ապրելու:

Պայքարենք միայն հաղթելու՛ համար, Հայրենիքի համար

Ժասմեն ԱՍՐՅԱՆ

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ