Արցախի և ամենայն հայոց եվնուխ Հարությունյան Արայիկը, որն այսօր եվնուխություն է անում Փաշինյան Նիկոլին, նստացույց է անում Ստեփանակերտում: Պետք է ասել, իսկական քաղաքական, պետական գործչի գործ է՝ նստել ու վայնասուն դնել և ոչ մի դեպքում հանկարծ օգտակար բան չանել:
Լավ, Հարությունյան Արայիկը թյուրիմացություն է, բայց մի՞թե Արցախում նորմալ մարդ չի մնացել, ի վերջո, Ազգային ժողով էլ կա: Դժվա՞ր է խելոք բան մտածել ու անել:
Եվս մեկ անգամ կրկնեմ:
Արցախում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որի հանգուցալուծումը ճանաչումն է՝ որպես փրկության և ցեղասպանության կանխման միակ միջոց:
Արցախի պատգամավորներ, իմացեք, որ ձեր Հարությունյան Արայիկի բոլոր քայլերը թելադրված են Երևանից, որը ձեզ վաճառել է, ձեր պետնախարարը Սորոսի վաստակ Իոաննիսյան Դանիելի վաստակն է, դրանց վրա հույս մի՛ դրեք, դրանց անգամ շնչելն ու արտաշնչելն է ձեզ վնաս:
ՈՒստի դիմեք ՌԴ ղեկավարությանը և ճանաչում հայցեք՝ հիմնավորելով ձեր խնդրանք-առաջարկը ազգաբնակչության փրկության այլընտրանք չունենալով:
Եվ սպասեք իրադարձությունների զարգացմանը:
Օրեցօր լարվում են ռուս-թուրքական հարաբերությունները, Ադրբեջանն այլևս սուվերեն երկիր չէ և ղեկավարվում է Թուրքիայից, վաղը սրանք ձեզ կօգտագործեն որպես ռուսների դեմ պայքարի միջոց, նշանակում է՝ բոլոր զարգացումները տանում են նրան, որ Վլադիմիր Պուտինը ստիպված կճանաչի Արցախը՝ արդեն իր պետության շահերի, ոչ թե ձեզ համար, բայց ձեզ արդյունքն է հետաքրքիր, ոչ թե դրդապատճառը:
Մի կորցրեք ժամանակ, հնարավորինս շուտ նիստ գումարեք և պաշտոնական խողովակներով դիմեք Ռուսաստանի ղեկավարությանը:
Եթե թուղթ ունեք փչացնելու, նույն տեքստն ուղարկեք նաև Ֆրանսիա:
Դա սառը ցնցուղ կլինի Ադրբեջանի համար, դա Ռուսաստանին թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարաբերվելիս մանևրելու հնարավորություն կտա:
Վերջապես, դրանից վնաս չի լինի:
Գրե՛ք, հիմնավորե՛ք Դոնբասի, Կոսովոյի նախադեպերով, ուղարկեք և սպասեք:
Անպայման արմատական փոփոխություններ կլինեն առաջիկայում:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ