ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

ԲՐԻԿՍ-ին Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունը պատմական է

ԲՐԻԿՍ-ին Հայաստանի անդամակցության  անհրաժեշտությունը պատմական է
24.10.2024 | 14:04

ԲՐԻԿՍ-ը հիմնադրվել է 2006 թվականին` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից: 2011-ին կազմակերպությանը միացել է Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, իսկ 2024-ի հունվարին` Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն և Եթովպիան: Սույն թվին ևս 26 պետություն հայտ է ներկայացրել կազմակերպությանը անդամակցելու համար:

Այսպիսով, ներկայումս ԲՐԻԿՍ անդամ երկրները բնակչության թվաքանակով կազմում են երկրագնդի բնակչության 45%-ը:

Երեկ կայացած ԲՐԻԿՍ Կազանյան գագաթնաժողովը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային քաղաքական հարթակում, Արևմուտքի առաջատարներին խուճապային անհանգստությունը թաքցնել չի հաջողվում:

Ինչու՞:

1. Այս միությունը ուղիղ սպառնալիք է ԵՄ-ին, ՄԱԿ-ին, հեռանկարում՝ նաև ՆԱՏՕ-ին, նրանց միջազգային դերին և նշանակությանը՝ «գլոբալ կուրատոր» և թելադրող լինելու հեգեմոն դիրքին:

2. Այս միությունը ներառում է տնտեսապես լավ զարգացած, արագ զարգացող և, ինչը հատկանշական է, աշխարհում խոշոր ռեսուրսակիր հանդիսացող երկրներ, որոնք կարիք չունեն կախման մեջ լինելու Արևմուտքից և կարող են զարգանալ որպես ինքնաբավ պետություններ:

3. Այս միությունով ՌԴ-ն ապացուցեց, որ ՈՒկրաինայի պատերազմով իրեն տնտեսապես մաշելու և դոլարից ավելի մեծ կախման մեջ դնելու Արևմուտքի ծրագիրը ջախջախված է:

4. Այս միության մեջ են այնպիսի երկրներ, որոնք համամարդկային բարոյահենք արժեհամակարգի ու հնագույն մշակույթների կրող են, և, լինելով հին ու բնիկ ժողովուրդներ, դեմ են արևմտյան լիբերալ-դեմոկրատական, իսկ իրականում՝ նվաճողական և գաղութատիրական քաղաքականությանը, կեղծ ժողովրդավարությանը, մասնավորապես, այլասերված և բարոյազուրկ ուլտրալիբերալիստական արժեքների տարածմանը:

5. Այս միությունը սկիզբ է դնում բազմաբևեռ աշխարհին, որտեղ, որպես առաջնային նպատակ, գահընկեց կարվի ամերիկյան դոլարը:

6. Այս միությունը հայտ ներկայացրեց միջազգային հարաբերություններում նոր, ավելի արդար և մարդակենտրոն կանոններ սահմանելու ուղղությամբ, և այն հստակ կարելի է որակել որպես հակագլոբալիստական սոցիալ-տնտեսական ռազմավարական միություն:

ՀՀ-ի մասով դրան անդամակցելու անհրաժեշտությունը պատմական է, իսկ մեր թշնամիների այնտեղ լինելու փաստը միայն նոր հնարավորություններ կբացի մեզ համար, եթե, իհարկե, «բանակցողը փոխվի» ոչ միայն դեմքով, այլ նաև՝ որակով:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 8943

Մեկնաբանություններ