Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բռնակալ գորտը

Բռնակալ գորտը
18.12.2024 | 05:55

- Ղորթ- ղորթ,- ասաց գորտը,

ինչ Աստծուց է, ողջն ինձ մոտ է,

և ինչ Երկնից պապական է,

ողջը պիտի ապականեմ...

մնացածն էլ պահեմ ամուր,

անմտության իմ զնդանում...

Սե՛ր քչացնեմ, սե՛ր լճացնեմ,

ճահըճացնեմ,

ողջն ավերեմ ու փչացնեմ,

ամեն արժեք խառնեմ ճահճիս

ու վերջացնեմ...

Ասին, ո՛վ գորտ, ո՛վ կյանքի խորթ,

ո՛վ ճահճի պորտ,

ինքդ արժան ես Աստծո դատին`

քո՛ իսկ վատին,

որ պիտ խժռի ամեն պիղծ ու

անհավատի...

Զի գորտին ծույլ,

լո՛կ ճահիճն է դաշտ ոսկեձույլ...

Նա ատում է այգի ու ծառ,

և ամեն բան,

ուր կա հավատ, սուրբ մշակում,

ինչի մեջ որ լույս կա պայծառ,

զի գորտն ունայն

ճահճածին է ու ճահճաբան`

իր փեշա՛կ ու դրոշակում...

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ