Ուղիղ 9 տարեկան հասակում, անսպասելիորեն (վաղաժամ) իր մահկանացուն կնքեց Հայաստանում Գերմանիայի դեսպանության (German Embassy Yerevan) ֆեյսբուքյան էջը (այսուհետ` Էջ):
Վերջին անգամ Էջը կենդանության նշույլներ ցուցաբերեց 2025թ հունվարի 30-ին: Այնուհետև` հիվանդացավ և ...
Էջը լույս աշխարհ էր եկել Գերմանիայի հարկատուների գործադրված ջանքերի շնորհիվ 2016թ փետրվարի 18-ին: Իր կարճ կյանքի տևողության ողջ ընթացքում Էջն այդպես էլ չսիրվեց թե´ Գերմանիայի, թե´ Հայաստանի հարկատուների կողմից, քանզի այն ոչինչ չասող էր և մոխրագույն: Եվ այսօր բոլորիս մոտ հարց է առաջանում` արդյո՞ք բարոյական էր Էջը: Ո´չ Էջը բարոյական չէր: Նա միշտ ցանկանում էր ապրել հարկատուների հաշվին, իսկ հարկատուները նման իրավիճակ չէին հանդուրժում: Այդ իսկ պատճառով Էջը մահացավ:
Խորապես ցավակցում եմ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին (Olaf Scholz), Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքին (Annalena Baerbock), ինչպես նաև Գերմանիայի ԱԳՆ-ին (Auswärtiges Amt):
Ինչպես ասում են` ողորմի կողքի մեռելներին:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ