Ե՛վ հայերը, և՛վրացիները քաղաքական առումով իմբիցիլներ են: Սա նշանակում է, որ երկու ժողովորդներն էլ ձախողել են, որպես քաղաքական ինքնուրույն միավոր՝ սեփական քաղաքական օրակարգ ստեղծելու և սեփական ժողովրդին ազգային նպատակների շուրջ համախմբելու առումով:
Սրա հետևանքով երկու ազգերն էլ պառակտված են արևմտյան և արևելյան շահերի ազդեցության ներքո: Վրացիների մի մասը հիմա փողոցում իրեն կոտորում է` միանալու մի կառույցի, որի քաղաքական մահը հետզհետե ավելի ակնառու է դառնում: Իսկ հայերի մի հատվածն էլ սեփական ժողովրդին ամենօրյա ռեժիմով սուտ է կերցնում, թե իբր իրենք էլ կարող են միանալ այդ մահացող միավորին, թե իբր եթե սա չլինի, ապա մեզ ռուսները կհոշոտեն:
Եվրոպական Միության երկու գլխավոր հենասյուները խորը ճգնաժամի մեջ են, որ առաջիկա տասնամյակում է՛լ ավելի է սրվելու. իմ համոզմամբ, հանգեցնելով ԵՄ որպես քաղաքական կառույցի դադարի կամ դրա համաշխարհային դերակատարման վերացման: Մեծ Բրիտանիան սա կանխատեսում էր, ու նավը լքեցին վաղօրոք:
Այս ճգնաժամերի հետևանքով Գերմանիայում արտահերթ ընտրություն է գալիք տարվա փետրվարին, իսկ Ֆրանսիայում մի քանի ամիս կառավարած վարչապետին երեկ ֆրանսիական սենատը անվստահություն հայտնեց. նման բան մեկ էլ վաթսուն տարի առաջ է եղել: Երկու երկներում էլ կյանքը օրեցօր ավելի է թանկանում, և մարդիկ գնալով ավելի ծայրահեղ տրամադրությունների են հանգում` մեղադրելով միգրանտներին ու արևելյան ուժերին: Այս պայմաններում տարածաշրջանային մեծ բախումները անխուսափելի են դառնում, հատկապես, երբ այս երկրները ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին միացել են զինվելու համաշխարհային մրցավազքին:
Հայերի և վրացիների քաղաքական գիտակցությունը առ ԵՄ նման է տուրիստի դատողության, երբ այցելում է Եվրոպայի տեսարժան վայրեր, վայելում իր մի քանի օրվա հանգիստը և այս ամենի հիման վրա հետևություն անում, որ կարելի է գնալ ու ապրել այստեղ:
Մեզ դեռ շատ երկար են օգտագործելու, քանի դեռ քաղաքականապես չենք հասունանում` կնշանակի, չենք ստեղծում ապագայի սեփական տեսլական և օրակարգ ու չենք համախմբում մեր ժողովրդին սեփական շահերի շուրջ:
Հովհաննես Ավետիսյան