07.12.2024|
12:24
Քիրվաների ջերմագին հանդիպման լուսանկարները շատերին դրդեցին հանրության սթափության համար վերհիշել Զորավարի մի մռայլ կանխատեսումը՝ հայ-թուրք երբեմնի հաշտության ողբալի հետևանքների մասին: Ցավոք, Անդրանիկը նման կանխատեսումներ շատ է արել: Տիրող իրավիճակը գնահատելով՝ նա տեսնում էր ավելին ու ավելի հեռուն, քան որևէ մեկը: Ներկայացվող զրույցը տեղի է ունեցել Կարսի առաջին անկումից (1918, ապրիլ) շուրջ մեկ ամիս առաջ՝ Ալեքսանդրապոլում: Զրույցը վերարտադրել է Լևոն Թութունջյանը, ում, Վահան Թոթովենցի հետ միասին, Անդրանիկը վստահել էր իր հիմնած «Հայաստան» թերթի խմբագրական աշխատանքները: Տեքստում հիշատակվող Պարույրը կուսակցական գործիչ Պարույր Լևոնյանն է, աշուղ Ջիվանու որդին: