Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղետ է, երբ երկրի ղեկավարը չի ներկայացնում սեփական ժողովրդի շահերը

Աղետ է, երբ երկրի ղեկավարը չի ներկայացնում սեփական ժողովրդի շահերը
22.02.2025 | 06:43

Թրամփի տարբերությունը նախորդող ամերիկյան ղեկավարների ձևականությունների բացակայությունն է: Իր պետության շահերը ներկայացնում է բաց և պարզ ձևաչափով, ինչը շատերին նյարդայնացնում է:

Ուկրաինային 500 միլիարդի ցանկ է ներկայացրել, Զելենսկին էլ մերժում է. սա դեռ չի հասկանում, որ ինքը գործիք էր և է՛, ինքը գործիք էր Ռուսաստանի դեմ և Ուկրաինայի ռեսուրսները մեջ-մեջ անելու համար: Գործիք է, որի օգտագործման ժամկետն արդեն լրանում է:

Աղետ է, երբ երկրի ղեկավարը չի ներկայացնում սեփական ժողովրդի շահերը, այնպես, ինչպես մեզ մոտ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2679

Մեկնաբանություններ