-
19.09.2018|
13:45
Սա պատմություն է, որ վկայում է, թե ինչ է լինում, երբ լրագրողները մտնում են քաղաքականություն: Այս դեպքում նույն օրաթերթի` «Հայկական ժամանակի»: Ժամանակի մեջ առաջինը իր մեջ քաղաքական գործչին զգաց ու դեպի քաղաքականություն նետվեց շարքայինը` Նաիրա Զոհրաբյանը: Ջանքերը գնահատվեցին` դարձավ ԱԺ պատգամավոր, պաշտոնական առաջխաղացումը մեծ չէր` ԱԺ հանձնաժողովի նախագահ:
-
19.09.2018|
13:41
Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Երևանի ավագանու ընտրությունները ԱԺ արտահերթ ընտրությունների նախերգանքն են, միայն խիստ խորաթափանց կամ խիստ տեղեկացված մարդիկ կարող էին հասկանալ, որ խոսքը վերաբերում է ոչ թե հեղափոխությունից հետո առաջին ընտրությունների` ժողովրդավարական չափանիշներով կազմակերպմանը, այլ` քաղաքական դաշտում հաշվեհարդարին:
-
18.09.2018|
22:30
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը յուրահատուկ է ու նման պառլամենտական ընտրությունների քարոզարշավին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը:
-
18.09.2018|
13:25
Չէ, բանաստեղծության տրամադրություն չունեմ: Անգամ` այդքան սքանչելի: Հացի թեման (գինու հետ) Նիկոլ Փաշինյանը մեջտեղ բերեց երեկ Ավանում: Նոստալժիի ալիքի վրա, որտեղ երբեմն ամեն ինչ մշուշի մեջ է: Նիկոլ Փաշինյանը հիշեց 2017-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը, երբ քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և Ավանից էր սկսել քարոզարշավը:
-
18.09.2018|
01:06
Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը պատրաստ կլինի առաջիկա օրերին, նախագիծը՝ դրանից մոտ երկու շաբաթ անց՝ «Իրատեսի» հետ զրույցում հավաստիացրեց վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ, հավելելով, որ քանի դեռ հայեցակարգը չի ներկայացվել հասարակության դատին, այն Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվի:
-
17.09.2018|
14:19
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է տեղավորվել վճռական մենակի իմիջի մեջ` նույն նիշայում խցկելով նաև ՔՊ-ին ու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքին:
-
14.09.2018|
00:29
Նոր կառավարության գործունեության 100 օրը լավ առիթ էր, որպեսզի գործադիր իշխանությունը ներկայացնի իր աշխատանքի արդյունքը։ 100 օրը նաև այն սահմանն է, որն անցնելուց հետո շատ վերլուծաբաններ և գործիչներ ազատ են զգում իրենց կարծիքը հայտնելու գործող կառավարության մասին։
-
14.09.2018|
00:09
Նախօրեին, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ երկրում անկայունություն կա, վերջինս հակադարձեց, թե գուցե ֆեյսբուքյան որոշակի խմբում անկայունություն կա, բայց ոչ երկրում: Տիկին Եսայանին հարցրինք` ինչ նկատի ունի անկայունություն ասելով:
-
14.09.2018|
00:08
Մտածե՞լ եք, թե Հայաստանն ինչպես է ընկալվում աշխարհում: Թավշե հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարուցեց աննախադեպ հետաքրքրություն. փորձագիտական ու քաղաքական որևէ կենտրոն չէր կանխատեսում, որ հետխորհրդային տարածքում հնարավոր է նման անհավանական հեղափոխություն:
-
12.09.2018|
14:22
Փաստացի`Կարգին Հայկոն կարգին դերասան չդարձավ, բայց կարգին գուշակի դերը ստացվում է: Կամ էլ իբրև քաղաքապետի թեկնածու նրա բախտը բոլորովին չի բերում` վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ գալիս ու նրա ընտրարշավը վերածում է սեփականի: