Այսօր նախագահ-վարչապետ հարաբերությունների մասին է խոսել Արմեն Սարգսյանը: Պատրաստակամ, մտածող, տաղանդավոր ու աշխատասեր որակելով Նիկոլ Փաշինյանին, նախագահն ասել է, որ շատ լավ աշխատանքային հարաբերությունների մեջ են միմյանց հետ:
Սոչի այցի ժամանակ քննարկվել է ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումն ու խորացումը բոլոր ուղղություններով` Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու կոչ է արել: «Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին»,- Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։
Երևանը և Հայաստանը տարբեր երկրներ են: Օրինակ, եթե Երևանում մեքենան գազ լցնելիս ձեզ անպայման կտրոն կտան, Երևանից մի քանի կիլոմետր դուրս մտքներով էլ չի անցնի: Նույնիսկ չեն ժպտա` ի պատասխան ձեր շնորհակալության, բարի ճանապարհ էլ չեն ասի:
Հայաստանում ներքաղաքական զարգացումները թևակոխել են նոր փուլ: Կա նոր կառավարություն և նոր ընդդիմություն: Հուսով եմ` թե կառավարությունը և թե ընդդիմությունը` այսինքն մենք, կգործենք բացառապես ՀՀ ժողովորդի, Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերից ելնելով` ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Միայն հակիրճ փաստեր` վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին այցով մեկնեց Ստեփանակերտ և միջազգային լրատվամիջոցների համար ասուլիսում փաստացի ԼՂ հարցի լուծման իր տեսակետը ներկայացրեց` Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, բանակցությունների համար պայմաններ են պետք:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...