Իշխանափոխությունից հետո կատարյալ քաոսային վիճակ է բոլոր գերատեսչություններում: Ակնհայտ է, որ առաջին դեմքերը փոխվում են, սակայն անորոշություն է միջին օղակներում:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում «Անհրաժեշտ պարզաբանում» հրապարակման մեջ համոզմունք է հայտնում, որ «երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է»:
Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է, և մեր կառավարությունը ծրագրում է լրջագույնս զարգացնել հարաբերությունները Իրանի հետ` Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պետք է լրջորեն վերանայվի այն պրակտիկան, որ դեսպանների, հյուպատոսների պաշտոններին նշանակվում են կադրային դիվանագետ չհանդիսացող անձինք` Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առաջիկայում խորհրդարանական ուժերի հետ կսկսվեն քննարկումներ՝ կառավարության ձևավորման շուրջ` Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսում շնորհավորեց մայիսյան տոների կապակցությամբ և ցանկացավ՝ հաղթանակների շղթան շարունակական լինի և ժողովրդին բերի ամրության զգացում:
Անդրադառնալով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու լուրերին՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Ես Դավիթ Տոնոյանի հետ երկար ճանապարհ եմ անցել, նա գիտի նախարարությունը, փորձ ունի։ Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին»:
Այսօր Երևանում ասուլիս է տվել ՊՆ նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ամենատարբեր հարցերի: Բողոքի ցույցերին միացած պայմանագրային զինծառայողների մասին նա ասաց, որ միանշանակ անթույլատրելի է համազգեստով զինվորականների մասնակցությունը քաղաքական ակցիաների:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...