-
18.02.2017|
12:57
«Ժամանակը» գրել է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։ Արշավ իսկապես սկսվել է։
-
18.02.2017|
12:55
ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի գնահատմամբ՝ տրամաբանական չէ, որ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան։
-
18.02.2017|
12:53
«Երկրապահին ես չէ, որ պետք է գնահատական տամ, ժողովուրդն այդ գնահատականը տվել է: ՈՒզում եմ խոնարհվել ազատամարտիկների և զինվորների առջև, որոնք իրենց կյանքով փոխհատուցեցին, որ մենք այսօր նստենք և այստեղ հարցազրույց տանք»,- «Երկրապահի» համագումարից առաջ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
18.02.2017|
12:47
«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Սեյրան Օհանյանը, որ գլխավորում է դաշինքի համապետական ընտրացուցակը: Նախընտրական շրջանում դաշինքի մամուլի քարտուղարը կլինի Արեգնազ Մանուկյանը:
-
18.02.2017|
12:45
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ չորս հայտ:
-
18.02.2017|
12:33
2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել է քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սերադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ`առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:
-
17.02.2017|
19:37
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է, որ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, միջադեպ է եղել իր աշխատասենյակում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ։
-
17.02.2017|
19:36
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ այսօր բյուջեն է թելադրում ՀՀ տնտեսական ծրագիրը։ «Այսօր իշխանությունները մի նպատակ ունեն՝ ամեն ձևով քերել բիզնեսին»,- կարծիք հայտնեց Վարդան Օսկանյանը։
-
17.02.2017|
19:35
ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն ասուլիսում ասաց, թե երեկ արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ցուցակը ԿԸՀ, տեղեկացրեց, թե ովքեր են ընդգրկված իրենց դաշինքում։
-
17.02.2017|
19:34
ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ ինքը որևէ խնդիր չունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: