-
01.02.2017|
23:39
ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Լուրը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
-
01.02.2017|
23:27
«Սեյրան Օհանյանի դուրս գալը իշխանական համակարգից կուսակցությունից դուրս գալ չէր»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա ընդգծել է ՝ չնայած իր Facebook-յան ակտիվությանը, նա այդքան ժամանակ չունի հետևելու պաշտպանության նախկին նախարարի Facebook-յան էջին:
-
01.02.2017|
23:19
Վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
-
01.02.2017|
17:57
Եվրամիության նպատակն է 2017-ը կոռուպցիայի դեմ պայքարի տարի դարձնելը՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի բացման շրջանակում։
-
01.02.2017|
17:32
Չգիտեմ, թե ով և ինչ կարող է վաստակել Լապշինի գործից, բայց վստահ եմ, որ դա որևէ մեկի հեղինակությունը չի բարձրացնի: Ճիշտ հակառակը։ Խայտառակություն է, երբ հետապնդում են մարդկանց՝ հիմնարար իրավունքների` ազատ տեղաշարժի և խոսքի ազատության իրականացման համար։
-
01.02.2017|
10:25
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունների քննարկումը։
-
01.02.2017|
10:20
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ հաշվետու տարում ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը, որը նախատեսում է տարածքների մրցունակության բարձրացում և մարզերի սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմում։
-
01.02.2017|
10:18
2017-ին նախատեսվում է վերանայել պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը՝ հաշվի առնելով, որ բաց մրցույթ հայտարարելով ավելի ցածր գին է լինելու՝ գերակա խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցելիս վարչապետին է ներկայացրել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
-
01.02.2017|
10:10
Հունվարի 31-ին ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է անցած տարին մամլո ասուլիսով, նախախոսքից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցուպատասխանի առաջին մասն արդեն ներկայացվել է:
-
31.01.2017|
16:39
«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո մեր շեշտադրումները նույնն են մնացել` խաղաղություն հաստատելու, հաշտություն, բարիդրացիական հարաբերություններ, այս գաղափարախոսությունն է առաջնային մեզ համար»,- այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Վահագն Խաչատրյանը: