25.01.2017|
15:49
ՌԴ պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետի գլխավորած պատվիրակության անդամներից բացի, հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը, Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող գործարարներ, հայազգի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ: