-
23.09.2016|
10:56
Մինչև մյուս շաբաթվա վերջ կունենանք նոր կառավարություն` ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով նորանշանակ նախարարների մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նոր նախարարների հաջողած աշխատանքը կնշանակի, որ Հայաստանն էլ հաջողել է:
-
23.09.2016|
10:10
14-րդ վարչապետի բեմելը ԱԺ-ում մի 7 լիտր ջինջ արցունք քամեց աչքերիցս՝ երկրի տնտեսության վիճակը նա գնահատեց ողբալի։ Կեցցե՛ս, Կարեն։ Սակայն քիչ անց արցունքաբեր գազով լեցուն 2 նռնակ վարչապետը նետեց անհայտ ուղղությամբ։
«Երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող»։
«Մոնոպոլիաները միշտ չէ, որ վատ են»։ Մի՞թե։
-
23.09.2016|
09:26
Այն, որ վարչապետի փոփոխությունն իշխանական վերնախավը կազմող տարբեր քաղաքական և ֆինանսաօլիգարխիկ խմբավորումները միանշանակ չեն ընդունելու, կանխատեսելի էր:
-
23.09.2016|
09:17
Նոր վարչապետը մշտապես նշում է, թե կառավարության կազմում պետք է լինեն պրոֆեսիոնալներ, ովքեր լավ գիտեն իրենց գործը։ Նրա առաջին իսկ նշանակումներից մեկը բավականին ուշագրավ է։ Թեև նա նոր, հանրությանը անհայտ մարդկանց է նշանակում նախարարներ, բայց խորհրդականի հարցում բավականին «պահպանողական» է։
-
23.09.2016|
00:08
Անկախության հանրաքվեի օրը Վարդգես Պետրոսյանն ասաց. «Անկախության կիրակին ավարտվեց, վաղվանից սկսվում է երկուշաբթին»: 25 տարի առաջ, երբ արբած էինք մեր հզոր «Այո»-ով ու տոն էինք ուզում ողջ կյանքի համար:
-
22.09.2016|
23:07
Մենք ապրում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միևնույն ժամանակ ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ հնարավորություններ ունենք, ունենք հզորությունների ավելցուկ, որը պետք է օգտագործենք՝ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում, ներկայացնելով նոր նախարար Աշոտ Մանուկյանին, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
22.09.2016|
23:03
Մամուլի տեղեկություններով՝ էկոնոմիկայի նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը արդեն հավաքել է իրերը, վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում նրան վստահել տնտեսության ոլորտը:
-
22.09.2016|
23:01
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ է առաջարկում: Ըստ կառավարության նիստում ներկայացված օրինագծի, վերացվելու է քաղաքաշինության նախարարությունը՝ այն կդառնա կոմիտե, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն:
-
22.09.2016|
22:58
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:
-
22.09.2016|
14:25
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու հանձնարարական տվեց: