-
16.09.2016|
11:14
Կառավարության նիստում ելույթները պիտի լինեն առավելագույնս լակոնիկ՝ կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ելույթից հետո, երբ նա ավարտեց Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման եւ հանրահռչակման 2016-2020 թթ ռազմավարության ներկայացումը:
-
16.09.2016|
11:10
Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել, այդ պատճառով բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Ամեն ինչ պայմանավորված է այդ բանակցությունները կյանքի կոչելուց` կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ կարգավորման հարցի շուրջ բանակցություններին:
-
16.09.2016|
11:07
Աժ-ում փակ, գաղտնի քվեարկությամբ Արթուր Դավթյանը նշանակվեց Հայաստանի գլխավոր դատախազ: Հաշվիչ հանձնաժողովի հրապարակած արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցել են 103 պատգամավորներ, կողմ են քվեարկել 97-ը, դեմ՝ 3-ը, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
-
16.09.2016|
08:59
«Առաջին հերթին թույլ տվեք իմ և քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոն ստանձնելու առիթով»,- ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության երեկվա նիստում։
-
16.09.2016|
08:57
Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում հայտնված կառավարությունը լարված է, ինչը նկատելի էր ԱԺ երեկվա նիստում։ Նախարարներն ամեն գնով փորձում էին ավելի ներկայանալի և պրոֆեսիոնալ երևալ, ինչը միանգամայն հասկանալի էր։
-
16.09.2016|
08:54
Վարչապետի փոփոխման բավականին սրընթաց գործընթացը և այդ պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը կամա թե ակամա միանգամից շատերի մեջ թարմացրին հիշողությունները` կապված 1997 թվականին իշխանական վերնախավում տեղի ունեցած վերադասավորումների հետ:
-
16.09.2016|
08:14
Սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ. հաշվեք 10 օր և սպասեք կառավարության կազմի փոփոխություններին: Եթե նկատել եք՝ ՀՀ նախագահը սովորություն է դարձրել ամսի 13-ին վարչապետ նշանակելը:
-
15.09.2016|
10:16
Երեկ խորհրդարանական հարցուպատասխանի ժամին Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց գլխավորը՝ բառացի կրկնելով իր նախորդին՝ ինքը չունի կախարդական փայտիկ:
-
14.09.2016|
21:42
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանում մեծ խնդիր համարեց ստվերն ու մենաշնորհները և վարչապետին հարցրեց, թե ինչպես է տեսնում այս խնդրի լուծումը: Վարչապետը ասաց, որ վճռական են տրամադրված մենաշնորհների դեմ պայքարում:
-
14.09.2016|
21:40
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ եթե նրան որոշ ժամանակից ռուսական լավագույն ընկերություններից առաջարկվի տնօրենների խորհրդում բարձր աշխատավարձով աշխատանք, կփոխի՞ աշխատավայրը: