Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, շատերն անմիջապես ենթադրեցին, որ, ի տարբերություն իր նախորդի, նրան, որպես օլիգարխիայի կարկառուն ներկայացուցչի և առաջնորդի, կհաջողվի առանց միջնորդների կառավարության որոշումներն ի կատար ածել:
Բոլորիս եզրահանգումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն. հապաղելը երկիրը տանելու է վերջնական կործանման՝ ԲՀԿ հրավիրած ոչիշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովն ամփոփելով՝ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանը 2015 թվական է թևակոխել չլուծված և խորացող խնդիրներով, մինչդեռ 2014-ն աննախադեպ էր քաղաքական ուժերի միավորման տեսակետից՝ ԲՀԿ նախաձեռնած ոչիշխանական ուժերի ու ՀԿ-ների խորհրդաժողովում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Համաժողովրդական շարժման հաջողությունը կախված է նրանից, թե ինչքան անկեղծ են եռյակի մասնակից ուժերը իրենց հարաբերություններում՝ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Երեկ կեսօրին Աբովյանում՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցում, մեկնարկեց նրա նախաձեռնած ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը:
2015-ի փետրվարի 5-ը պատմական կարելի է համարել։ Կառավարությունը միաձայն հաստատեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարեց Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...