-
03.12.2014|
17:37
Եռյակը պնդում է, որ իր առաջադրած 12 պահանջներից առաջնայինը Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են և իշխանության հետ խոսելու թեմա ունի միայն այդ հարցով:
-
02.12.2014|
12:29
Ես չգիտեմ՝ քաղաքական ինչ դիմագծով կամ տնտեսական ինչպիսի ցուցանիշներով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կմնա պատմության մեջ: Թերևս առանձնապես հիշատակելի բան չլինի, որ ասոցացվի այս կառավարության հետ:
-
02.12.2014|
00:07
ՀՀԿ մեր աղբյուրները վստահաբար պնդում են` մինչև Ամանորի տոներ ոչ մի ներքաղաքական զարգացում այլևս չի լինի` ելնելով ԲՀԿ-ի հետ ՀՀԿ-ի պայմանավորվածություններից:
-
02.12.2014|
00:05
Հավատացեք՝ ամենամեծ դժբախտությունն այն չէ, որ մենք անդամակցում ենք ԵԱՏՄ-ին: Ես անձամբ դեմ եմ այդ միությանն անդամակցելուն, սակայն պետությունների ցանկացած համախմբում ծնում է թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ:
-
01.12.2014|
21:28
ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Երիցյանն ազատվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար:
-
01.12.2014|
21:25
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նամակին ի պատասխան, հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե ինքը սադրանք է համարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի թռիչքը, որը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից:
-
01.12.2014|
11:40
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարածել է վիճակագրական տվյալներ, որոնք վերաբերում են Հայաստանի պետբյուջեից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության վնասները փոխհատուցելու համար տրամադրվող գումարներին:
-
01.12.2014|
11:31
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն արձագանքել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկին:
-
30.11.2014|
19:34
Ժամանակը մի յուրահատկություն ունի՝ սպասել չի սիրում:
Ամբողջ ամառ ապրեցինք «թեժ աշնան» սպասումով ու երբ հազիվ մի ստվերոտ անկյուն էինք գտնում, որպեսզի մի քիչ զովանանք, որս՝ ծովափ, որս՝ գյուղ էինք շտապում՝ երևանյան աղմուկից մի փոքր հանգստանալու համար, Եռյակի գործիչները հարցազրույցներ էին տալիս, սեպտեմբերի 30-ի մեկնարկով հեղափոխություն ու բարիկադներ խոստանում:
-
30.11.2014|
14:10
Փարիզից ու Սանկտ Պետերբուրգից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Երևանում Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է եղել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի նախաձեռնած «Ժառանգություն» ցուցահանդեսի բացման արարողությանը: