-
14.06.2014|
20:41
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ավելացնելու ոչինչ չունի ՀՀ արտգործնախարարության մեկնաբանությանը Դմիտրի Կիսելյովին պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը` ի պատասխան այն հարցի, թե ինչ կարծիք ունի ԱԺ-ում սկանդալային հայտարարություններ արած ռուս լրագրողին պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին:
-
13.06.2014|
00:56
Հայաստանում վազքի մրցույթ է դեպի Եվրասիական միություն: Դեռ չէին չորացել հարգարժան Կիսելյովի «կիսումները» հայոց մեջ, երբ պարզվեց, որ Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամների կազմակերպած Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովով ՀՀԿ-ն ԲՀԿ-ի ձեռքից առավ երիտասարդական «հացը»` եվրասիական գետնին վրա:
-
13.06.2014|
00:30
«Չեմ ցանկանում անդրադառնալ քառյակի առաջարկած կետերին, ավելի կարևոր հանգամանք կմատնանշեի»,- ոչիշխանական քառյակի առաջարկների առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:
-
12.06.2014|
16:13
1993-ի ամռանը Սուխումում էի: Գնացել էի վրաց-աբխազական պատերազմը լուսաբանելու: Միջազգային Կարմիր խաչի գրասենյակում խնդրեցին, որ եվրոպացի լրագրողներն ընկերակցեն ինձ, քանի որ ռուսերեն չէին հասկանում:
-
12.06.2014|
14:21
«Քառյակը» ընդհանուր մոդել չունի, նրան միավորում էր միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը, չնայած ոչ մի տարբերություն` վարչապետը Տիգրան Սարգսյանն է, թե Հովիկ Աբրահամյանը:
-
12.06.2014|
13:43
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադարձել է երեկ ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին` անթույլատրելի համարելով նման անհարգալից պահվածքը:
-
11.06.2014|
11:12
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քառյակի 12 կետերից բաղկացած պահանջներին՝ նշեց, որ դրանց մեծ մասը կառավարության ծրագրերի շրջանակում և իշխանության տարբեր գործողությունների շրջանակներում քննարկվում է՝ «պարտադիրը», կարմիր գծերը, գյուղատնտեսությանը վերաբերող կետերը և այլն։
-
10.06.2014|
14:04
Հունիսի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ միասին մեկնարկեց անգլերենի ուսուցման մի նոր նախաձեռնություն, որի շրջանակում անգլերեն սովորելու ընդլայնված հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի հեռավոր բնակավայրերի երիտասարդների համար:
-
09.06.2014|
19:44
«Վաղը՝ 13:30-ին, ԱԺ-ում չորս քաղաքական ուժերը միասին մամուլի ասուլիս կհրավիրեն, և քառյակի` 12 կետից բաղկացած հայտարարությունը կներկայացվի և կպատասխանենք ձեր հարցերին»՝ լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ոչիշխանական ուժերի՝ քառյակի փակ նիստից հետո ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
-
09.06.2014|
19:36
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հակադարձում է փոխարտգործնախարարի հայտարարությանը: «Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, և ոչ միայն հիշողության հետ»,- երկուշաբթի օրը այսպես արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում փոխարտգործնախարարի հայտարարություններին: