ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 
  • Հովիկ Աբրահամյանը չպիտի ամաչի, որ բանվոր է եղել

    Հովիկ Աբրահամյանը չպիտի ամաչի, որ բանվոր է եղել

    15.04.2014| 16:16
    «Ո՞վ է եղել այն մարդը, որ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է գրել նման CV: Հենց հիմա այդ մարդուն պիտի շպրտի դուրս և բերի մի մարդու, որ իրեն խորհուրդ կտա, որ չի կարող մի մարդու կենսագրությունը, որը վարչապետ է, սկսել 32 տարեկանից: Ոչ մի ամոթ բան չկա, որ նա եղել է բանվոր: Դա շկոլա է: Ոչ մեկ չպետք է ամաչի: Դա ընդամենը տհաս փիառչիկների արդյունք է»,- այսօր հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
  • «Քաղաքական հստակ ուղերձները» վիրավորանքի հետ առնչություն չունեն

    «Քաղաքական հստակ ուղերձները» վիրավորանքի հետ առնչություն չունեն

    15.04.2014| 16:14
    Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր անդրադարձել է ՀԱԿ-ի երեկվա հայտարարությանը, որում ասվում էր, թե քառյակի հիմնական խնդիրը այսուհետ պիտի դառնա «Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը»:
  • «Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել»

    «Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել»

    15.04.2014| 14:36
    Ի պատասխան ՀԱԿ-ի հայտարարությանը, որ քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է.
  • Խելք պե՞տք է, թե՞ ոչ

    Խելք պե՞տք է, թե՞ ոչ

    15.04.2014| 11:17
    Մեր ունեցած տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը առանձնապես հակված չէ իր հետ կառավարություն տանելու ԱԺ իր կադրերին: Միակը, որի մասին հստակ խոսվում է, ոչ անհայտ Դավիթ Լոքյանի ոչ անհայտ «ձագուկն» է` Սերգեյ Լոքյանը, որը, կախված իր հոր` կառավարությունում գրավելիք տաքուկ տեղից, կնշանակվի կամ Հովիկի օգնական, կամ որևէ նախարարությունում աշխատակազմի ղեկավար: Ինչ վերաբերում է մամլո քարտուղարին, Աբրահամյան Հովիկին խորհուրդ են տվել հրավիրել Գևորգ Ալթունյանին:
  • «Կոզեռնից»` կառավարություն

    «Կոզեռնից»` կառավարություն

    15.04.2014| 11:11
    Եվ այսպես. Ազգային ժողովի նախագահը չպաշտոնավարեց մինչև իր լիազորությունների ավարտը: Անկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մի ԱԺ-ի «բախտ» չի վիճակվել ունենալու «լիարժեք» ժամկետով նախագահ: Թերևս գործել է հայտնի միստիկան, ինչի մասին պատգամավոր եղած ժամանակ հիշեցրել էր Վիկտոր Դալլաքյանը.
  • «Պալատական վերադասավորումները  պայմանավորված են իշխանության  ներքին շահերով»

    «Պալատական վերադասավորումները պայմանավորված են իշխանության ներքին շահերով»

    15.04.2014| 10:59
    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով Հայաստանի վարչապետի պաշտոնի մասին, նշում է, որ այն այսօրվա կառավարման համակարգում ընդամենը նախագահի պաշտոնի սպասարկողն է:
  • Կառավարության նոր կազմը՝ ըստ կանխատեսումների

    Կառավարության նոր կազմը՝ ըստ կանխատեսումների

    14.04.2014| 17:45
    Yerkir.am-ի տեղեկություններով` կառավարությունում սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ: Ըստ կայքի աղբյուրների` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով Տիգրան Սարգսյանի մտերիմն է, այլևս չի լինի նոր կառավարությունում, նրան կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
  • Հովիկ Աբրահամյանը հասցնում է ամեն ինչ

    Հովիկ Աբրահամյանը հասցնում է ամեն ինչ

    14.04.2014| 17:35
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Նախագահը կառավարության անդամներին և կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է նորանշանակ վարչապետին:
  • Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի համար «ընդունելի ֆիգուր» է

    Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի համար «ընդունելի ֆիգուր» է

    14.04.2014| 16:35
    Տիգրան Սարգսյանի հրաժարականը քառյակի գործունեության հետ կապված չէ, պարզապես ինչ-որ պահի վարչապետը պետք է զոհաբերվեր` կապված վերջին տարիներին երկրում առաջընթացի բացակայության հետ: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
  • Հայ ժողովրդի կյանքում Մխիթարյանի գոլն ավելի էական երևույթ էր, քան վարչապետի նշանակումը

    Հայ ժողովրդի կյանքում Մխիթարյանի գոլն ավելի էական երևույթ էր, քան վարչապետի նշանակումը

    14.04.2014| 11:57
    Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ հայ ժողովրդի կյանքում մի քանի օր առաջ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլն ավելի էական երևույթ էր, քան վարչապետի նշանակումը։