ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 
  • Տիեզերքը ներում է ամեն բան, բացի «ի սկզբանե» տրված կոդի մոռացումից

    Տիեզերքը ներում է ամեն բան, բացի «ի սկզբանե» տրված կոդի մոռացումից

    29.11.2013| 12:39
    Պուտինի այցը տեղի է ունենում անցյալ և «այժմեական» պատմական անցքերի «լայն» ֆոնի վրա: Գոնե մեզ համար: Եվ որքան էլ ասում են` պատմության անիվը հետ չի պտտվում, պարզվում է` հայոց դեպքում այդ «ոսկե կանոնը» չի աշխատում: Պտտվում է, և այն էլ ինչպես` ընկնելով նույն ծանոթ փոսի մեջ: Այս առնչությամբ կատարենք մեկ հոգևոր ընդհանրացում ու անցնենք քաղաքական բաղադրիչին. եթե պատմության դասը կրկնվում է նույնքան անողոք, եթե վեց հարյուր տարիե ի վեր դու կրկին հայտնվում ես կոտրված տաշտակի` ինքնությանդ ու անչափելիորեն դժվար ձեռք բերած անկախությանդ որոշակի կորստի առաջ, մեղադրիր քեզ, գտիր շտկումիդ ուղին:
  • Նոր որակի հանրային ծառայություններ

    Նոր որակի հանրային ծառայություններ

    29.11.2013| 11:05
    Հայաստանի քաղծառայության խորհուրդը փորձում է ավելի արդյունավետ դարձնել պետական կառավարման համակարգը: ԵՄ-ի աջակցությամբ «Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013 ծրագրի» շրջանակներում իրականացվող «Կատարելություն հանրային հատվածում» դրամաշնորհային ծրագրին մասնակցել է նաև Հայաստանի քաղծառայության խորհրդի արտաքին կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը:
  • «Ճանճ քշող» վարչություններ

    «Ճանճ քշող» վարչություններ

    29.11.2013| 00:20
    Այն, որ Հայաստանի պետական կառույցներում քաղաքացիների դիմումներին, նամակներին շատ ուշ են արձագանքում, ու արձագանքն էլ արձագանքի նման չէ, հայտնի է յուրաքանչյուրին: Քաղաքացիների մտահոգությունները պաշտոնյաներին «հասցնող» օղակը պետք է ծանրաբեռնված ու օպերատիվ աշխատի, սակայն հայկական իրականությունն այլ բան է փաստում:
  • Հանրության հուսախաբությունը երկրորդական գործոն է

    Հանրության հուսախաբությունը երկրորդական գործոն է

    28.11.2013| 18:09
    Ի՞նչ կունենանք Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո, ի՞նչ է շահելու Հայաստանն այդ գագաթնաժողովից:
  • Պուտինը ՀՀ-ն վերահսկում է անկայունության և սպառնալիքների միջոցով

    Պուտինը ՀՀ-ն վերահսկում է անկայունության և սպառնալիքների միջոցով

    27.11.2013| 18:44
    «Հումորները թողնենք»,- այսպես արձագանքեց մշակութաբան Վարդան Ջալոյանը irates.am-ի այն դիտարկմանը, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցի հետ կապված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են կազմակերպել հակապուտինյան ակցիաներ:
  • «Թերսնված մարդուն 25 տարի հետո բարեկեցիկ ծերություն ապահովելու խոստումները պարզապես անլուրջ են»

    «Թերսնված մարդուն 25 տարի հետո բարեկեցիկ ծերություն ապահովելու խոստումները պարզապես անլուրջ են»

    27.11.2013| 16:41
    Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը լայն հեռանկարներ է բացում քառորդ դար հետո կենսաթոշակի անցած քաղաքացիների համար: Բարեկեցիկ ծերություն, որն այնքան նման է ոչ վաղ անցյալում ընդունված մի շարք հռչակագրային դրույթների: Եվ այսպես, 1974թ. հետո ծնված քաղաքացիները կարող էին հավատալ այդ բարեկեցիկ խոստումներին, սակայն, մի փոքր պատմական էքսկուրս կատարելով և հիշողությունը թարմացնելով, կարելի է ճշգրտված փաստել, որ շատ հաճախ պետության կողմից տրված խոստումները մնացել են օդում:
  • Մենք ենք, Մոնղոլիան, Վիետնամն ու Սիրիան

    Մենք ենք, Մոնղոլիան, Վիետնամն ու Սիրիան

    27.11.2013| 15:51
    Պարույր Հայրիկյանը այս օրերին իր կուսակից ընկերների հետ նստացույց է անում նախագահականի մոտ: Սա մի ակցիա է, որով հասարակության մի հատված կարող է տեղեկացվել, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը: Հայրիկյանն այս օրերին նաև հարցազրույցներ է տալիս ու փորձում բացատրել իր քայլի նպատակը:
  • Սկսվել է մի գործընթաց, որը սպառնում է մեր ինքնիշխանությանը

    Սկսվել է մի գործընթաց, որը սպառնում է մեր ինքնիշխանությանը

    26.11.2013| 13:48
    ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կայացրած որոշմամբ՝ անդամակցելու Մաքսային միությանը, սկսվում է մի գործընթաց, որը ոչնչացնում է մեր ինքնիշխանությանը: Այսօրվա ԱԺ-ն, ըստ Դավիթ Շահնազարյանի, բացառությամբ մի քանի պատգամավորների, ունի մի գործառույթ՝ իրավաբանորեն ձևակերպել, որ մենք անկախ պետություն չենք: Ինչ վերաբերում է արտախորհդարանական ուժերին, ապա նրանք ղեկավարվում են Ռոբերտ Քոչարյանի կողմից:
  • Աբխազական երկաթգիծը  քաղաքական որոշման է սպասում

    Աբխազական երկաթգիծը քաղաքական որոշման է սպասում

    26.11.2013| 10:38
    Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը դրական արձագանք կարող է դառնալ աբխազական երկաթգծի վերագործարկման հարցում։ Առաջին անգամ Վրաստանը, Աբխազիան և Հայաստանը լուրջ ուսումնասիրություններ են սկսել այս երկաթգծի վերագործարկման շուրջ։
  • Առանց չեմուչումի

    Առանց չեմուչումի

    22.11.2013| 00:24
    Հայաստանյան ներքաղաքական օրակարգն անցնող օրերին, ի տաբերություն արտքաղաքականի, այնքան էլ հարուստ չէր: Չհաշված լոկալ զարգացումներն ու բողոքները, որոնք քանակականից առայժմ չեն վերածվում որակականի: Սակայն, ինչպես երբևէ, հետաքրքիր էր իշխանական տանդեմը, ուր, թարսի պես, ամեն բան երևակվեց ոչ թե ներքին, այլ արտքաղաքական լակմուսով: